20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բոլորն աշխատելու են հավասար պայմաններում.նեղանալու իրավունք չունեն. ՀՀ վարչապետ /վիդեո/

‘’Ես ասել եմ, որ հուլիսի 1-ից բոլորս պետք է աշխատենք միասին, հավասար պայմաններում եւ, ինչպես գիտեք, հոկտեմբերի 1-ից մեր շրջանառության հարկը 3.9%-ից դառնալու է 1%, եւ փաստաթղթավորումը դառնալու է պարտադիր բոլորի համար: Իսկ այս ընթացքում Ֆինանսների նախարարությունը հանրությանն ու կառավարությանը պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում կատարված աշխատանքների վերաբերյալ: Նորից եմ ասում, որ մենք մեկ անգամից չենք կարող ստվերը վերացնել, բայց ժամանակի ընթացքում կհասնենք դրան’’,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ  լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ նշանակվելու առաջին օրերից Հովիկ Աբրահամյանը խոսում էր խոշոր գործարարներին ստվերից հանելու եւ նրանց բոլորին մինչեւ հուլիսի 1-ը  կամավոր հարկային դաշտ գալու մասին: Լրագրողների այլ հարցերն ու վարչապետի պատասխանները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ