28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ես Ձեզնից մեկն եմ.Վահե Հակոբյան

Այսօր օգոստոսի 21-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքը տոնում է իր հիմնադրման 56-րդ ամյակը: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում շնորհավորել է քաջարանցիներին տոնի առթիվ: 

“Այսօր իմ քաղաքի՝ Քաջարանի, ծննդյան օրն է…

Սիրելի քաջարանցիներ.

Անգամ եթե ցանկանամ դիմել պաշտոնապես՝ չի ստացվի, իսկ կեղծել՝ չեմ ուզում: Ես՝ ձեզնից մեկն եմ, Քաջարանն էլ հավասարապես նաև իմ տունն է: Մի քանի տասնամյակի կենսագրություն ունեցող քաղաքը, գուցե պատմաբանին չի հետաքրքրի, բայց մեզ համար, մեր քաղաքի յուրաքանչյուր օրն՝ անգին է: Քաջարանը իրենց քրտինքով կառուցել են մեր պապերը:

Այսօր մենք փորձում ենք ընդամենը լինել իրենց արժանի ժառանգորդներ: Քաջարանը ավանդույթների քաղաք է: Այն սովորեցնում է հարգանք մեծի ու աշխատանքի հանդեպ: Մեզ համար՝ հայրենիքին նվիրվելը, պետականությունը, պատվախնդրությունը, ընկերությունը, հավատարմությունը ու շատ այլ առաքինի արժեքներ, միայն խոսքեր չեն: Դա` ապրելակերպ է: Այս և շատ այլ ձեռքբերումների համար. պարտական ենք ոչ միայն քաղաքի, այլ հանրապետության արդյունաբերության զարկերակին՝ ԶՊՄԿ-ին:Ընկերություն, որի պատմությունը գրեթե նույնանում է ինչպես քաղաքի, այնպես էլ բոլորիս կյանքի ուղուն: Երբ գործարկվեց՝ ծանր էր, բայց կամքով արի մեր մեծերը, իրենց անդավաճան համոզմունքով, հասան ցանկալի արդյունքի: Ծանր էր նաև անկախության առաջին տարիներին, բայց էլի դիմացանք: Այսօր ԶՊՄԿ-ն համաշխարհային հանքարդյունաբերության գոհարներից է: Այս ձեռբերման համար շնորհակալություն եմ հայտնում հայրենանվեր ընկերության բոլոր աշխատողներին: Համոզված եմ, որ նոր էջեր են գրվելու քաջարանաստեղծ ընկերության տարեգրքում: Ավանդույթի ուժով ԶՊՄԿ-ը մշտապես եղել է քաղաքի կողքին, մեզանում ամոթ է համարվում, որ Քաջարանում ինչ որ բան ստեղծվի դրսի ուժերով:

Վստահ եմ, որ այս ամենը շարունակվելու է, քանզի քաղաքի տեր քաջարանցին դաստիրակվել է հենց այս համոզմունքով: Ցավում եմ, որ աշխատանքի բերումով այսօր Ձեզ հետ չեմ, հայցում եմ բոլորիդ ներողամտությունը ու անկեղծ կիսում ուրախությունը:

Իմ քաղաք, քեզ՝ նորանոր վերելքներ, քաջարանցուն՝ խինդ և ուրախություն, ինքնաբավություն և անձնական երջանկություն:

Շնորհավոր տոնդ, Քաջարա՛ն…

Հարգանքով՝ Սյունիքի մարզպետ

Վահե Հակոբյան ք. Քաջարան 21.08.2014″

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ