Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ժան-Կլոդ Յունկերին
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանրապետության Նախագահը Եվրոպական հանձնաժողովի նորընտիր նախագահին մաղթել է ամենայն բարիք եւ արգասաբեր գործունեություն: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ժան-Կլոդ Յունկերի պաշտոնավարության ընթացքում Եվրոպական հանձնաժողովի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ եւ խորանալ` բացելով փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարներ: “Եվրոպական Միության […]





































