Վարչապետն ընդունել է “Շիրակ հայրենակցական միավորում” ՀԿ անդամներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է “Շիրակ հայրենակցական միավորում” հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Վարազդատ Ավոյանին, Դոնարա Հարությունյանին, Մուրադ Մուրադյանին եւ Նվեր Մնացականյանին: Երկրի վարչապետին է ներկայացվել միավորման կողմից մշակված ծրագիրը՝ Շիրակի մարզի եւ մասնավորապես, Գյումրի քաղաքի զարգացման առաջնահերթությունների եւ ուղղությունների վերաբերյալ: Անկաշկանդ զրույցի ընթացքում կառավարության ղեկավարը միավորման անդամների հետ քննարկել է մարզում առկա խնդիրները եւ դրանց […]





































