13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Իշխանությունը հրամցնում է ոչ թե պատրաստի հայեցակարգ, այլ քննարկում է քաղաքական շրջանակների եւ հասարակության հետ /վիդեո/

Սեպտեմբերի 6-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստում  կարեւորվեց  նաեւ Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը:

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց,  որ   ՀՀ Նախագահն իր ելույթում ասաց, որ  առաջին անգամ հրապարակային իրականացնում են սահմանադրական բարեփոխումների բաց քննարկումներ, որովհետեւ մինչ այդ քննարկումներն ընթացել են պատրաստի հայեցակարգի շուրջ:

“Ի տարբերություն նախորդ քննարկումների՝ այսօր իշխանությունը հասարակության եւ քաղաքական ուժերին հրամցնում է ոչ թե պատրաստի հայեցակարգ, այլ քննարկում է քաղաքական շրջանակների եւ հասարակության ակտիվ սեկտորի հետ տարբեր հայեցակարգեր, տարբեր գաղափարներ: Հոկտեմբերին արդեն հայեցակարգը պատրաստ կլինի եւ այն ակտիվ կքննարկվի թե պառլամենտական, թե ոչ պառլամենտական քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հասարակության հետ”,- ասաց Շարմազանովը:

Շարմազանովն ընդգծեց նաեւ, որ քաղաքական մեծամասնության համար անհասկանալի է այն քաղաքական ուժերի պահվածքը, որոն, խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, նշում են, որ դրա ժամանակը չէ: “Լավ բա ե՞րբ է ժամանակը: Նախագահական ընտրություններից առաջ ժամանակն էր, երբ որ նրանք գոռում եւ հայտարարում էին, որ անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումեր, ահրաժեշտ է անցնել կառավարման խորհրդարաական համակարգին, հիմա նախագահական ընտրություններն ավարտվել են եւ արդեն ժամանակը չէ՞: Սա ծիծաղելի է: Կամ անհասկանալի է, թե ինչի՞ն են դեմ, եթե չկա հայեցակարգը”,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր համար հասկանալի է միայն ՀՅԴ տեսակետը, ով հստակ արտահայտել է իր դիրքորոշումը:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ