06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Աբովյան-Հրազդան ավտոճանապարհին 4 մեքենա իրար է բախվել. կան զոհեր

Հուլիսի 11-ին՝ ժամը 23։26-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Հրազդան հատվածում (18-րդ կմ) դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի» մակնիշի 22 ՏՏ 559, «Ֆոլկսվագեն» մակնիշի 33 LP 398, «ՎԱԶ-2170» մակնիշի 31 ՏՏ […]

Երևանի քաղաքապետն այցելել է ԼՂՀ Մարտունու շրջան

Արցախ կատարած պաշտոնական այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է ԼՂՀ Մարտունու շրջան: Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի և Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նախ հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերզամի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին, ինչպես նաև ծաղիկներ է խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանին: […]

Նաև գերմանացի քաղաքական գործիչներն են հաճույքով ընդունում Ադրբեջանի շռայլությունը. Der Spiegel

Գերմանական հեղինակավոր «Der Spiegel» պարբերականը հունիսի 23-ի իր համարում ծավալուն հոդված է հրապարակել Եվրոպայի խորհրդի անպիտանելիության և ոչ չեզոք գործունեության մասին:   Ստորև ներկայացնում ենք հոդվածի հակիրճ թարգմանությունը: Առդիր՝  4 էջ: ՎԵՐՋ: Ռալֆ Նոյքիրխը իր՝ «Բռնապետերի օգնականները» վերնագրով հոդվածում, մասնավորապես, անդրադառնում է հիշյալ կառույցում Ադրբեջանի ներկայությանն ու վերջինիս՝ կառույցի գաղափարներին և առաքելությանը հակասող կերպարին. «Եվրոպայի խորհուրդը […]

Պիզելիի 2 գոլային փոխանցումներն օգնեցին ”Ակտոբեին” հաղթել/վիդեո/

Ղազախստանի առաջնության 20-րդ տուրում ”Ակտոբեն” սեփական հարկի տակ 3-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորած ”Տոբոլի” նկատմամբ: Հիշեցնենք, որ ”Ակտոբեում” են հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը և Մարկոս Պիզելին: Վերջինս դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: Պիզելին խաղաց 76 րոպե, իսկ Արզումանյանը մնաց պահեստայինների թվում:

Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ սպա է զոհվել. 1 կին վիրավորվել է

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-յան իր էջում տեղեկացրել է. ՛՛Այսօր Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր 4-րդ բանակային կորպուսի հիմնադրման 17 ամյակին, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հայտնեց, որ երեկ Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և […]

Ես բարոյական իրավունք ունեմ. Գագիկ Հարությունյանը մեկ հարց ունի քաղաքական ուժերին /վիդեո/

”Դրանք քաղաքական հարթակում հնչած կարծիքներ են, ես որևէ մեկի հետ քաղաքական հարթակում չեմ փորձել դիմախոս կամ ընդդիմախոս լինել, իսկ իրավական հարթակում որևէ մեկը չի փորձել հիմնավորել հակառակը”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ընդդիմախոսները պնդում են, որ երկրում նախևառաջ պետք է սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել, ապամտածել սահմանադրական բարեփոխումների մասին, ասաց ՍԴ և Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: […]

Քննարկվել են էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների` Հադրութի շրջանի հետ համագործակցությանն առնչվող հարցեր

Երևանի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները համագործակցելու են ԼՂՀ Հադրութի շրջանի հետ: Կողմերի միջև համագործակցության վավերացման հուշագիր-փաստաթուղթը նախապատրաստելու նպատակով Էրեբունի վարչական շրջան ղեկավար Արմեն Հարությունյանն ու Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը Հադրութում հանդիպել են շրջանի վարչակազմի ղեկավար Վասիլի Գևորգյանի և Հադրութի քաղաքապետ Արմեն Աբրահամյանի հետ և քննարկել բազմակողմ համագործակցության ուղվածություններն ու ոլորտները:  Հադրութի վարչակազմի […]

Հայտնի են որոշ բուհ-երի անցումային բալերը

Եվ այսպես, ինչպես խոստացել էի, որոշ բուհերում և ֆակուլտետներում անցումային բալերի մասին: Հիշեք, որ մրցույթն անցկացվում է ըստ դիմորդների հայտերի առաջնայնությունների ԵՊԲՀ ընդհանուր բժշկություն անվ. 39.25, վճ. 24ԵՊԲՀ ստոմատոլոգիա անվ. 38, վճ. 21.50ԵՊԲՀ դեղագործություն անվ. 37.75, վճ .18 ԵՊՀ միջ. հարաբերություններ վճ. 49ԵՊՀ իրավագիտություն վճ. 53ԵՊՀ լրագրություն անվ. 56.75, վճ. 35.25 ՀՊՃՀ ռադիոտեխնիկա և կապ […]

Վլադիմիր Գասպարյանը խիստ գնահատականներ է տվել

Հուլիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Նշվեց, որ 2014 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները. […]

Տյումենում կնոջը դաժանաբար սպանածին փող էր հարկավոր. Ժամանակ

Տյումենում դաժանաբար սպանված Նունե Սարգսյանի ընտանիքը սպասողական վիճակում է։ Նունեի ամուսինը՝ Արամ Ապրեսյանը, ՛՛Ժամանակի՛՛ հետ զրույցում տեղեկացրել է, որ գործը դեռեւս նախաքննության փուլում է, ավելի կոնկրետ՝ կատարվում են տարբեր փորձաքննություններ, եւ իրենք սպասում են նշանակված բոլոր փորձաքննությունների ավարտին։ Ոճրագործության պատճառների մասին Արամ Ապրեսյանն ասել է, որ իրեն շատ մանրամասներ հայտնի չեն. այն, ինչ մեղադրյալը ցուցմունքք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ