13 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դիետոլոգները կազմել են ամենաօգտակար մթերքների ցանկը

Ամերիկացի դիետոլոգները պարզել են, թե որ մթերքներն են առավել օգտակար ուղեղի աշխատանքի բարելավման համար: Ինչպես հայտնի է, ճիշտ ընտրված մթերքները դրական են ազդում ինտելեկտի զարգացման վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ 4 խումբ մթերքներն են, որ առավել դրական են ազդում ուղեղի աշխատանքի բարելավման վրա:

Առաջին տեղում է յուղոտ ձուկը: Յուղոտ ձկնամիսն իր մեջ առավել մեծ քանակությամբ Օմեգա 3 է պարունակում, ինչը, ինչպես հայտնի է հիանալի է ազդում ուղեղի աշխատանքի բարելավման վրա: Ձուկը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը 1-2 անգամ:

Կաթը եւ կաթնամթերքը: Մարդիկ, ովքեր հաճախ են կաթնամթերք օգտագործում, ավելի խելացի են: Սա է ցույց տվել դիետոլոգների ուսումնասիրությունը: Պատճառն այն է, որ կաթը հեշտ է յուրացվում ուղեղի բջջիների մեջ:

Լոբազգիները: Լոբազգիները ֆոլաթթվի եւ В վիտամինի հիանալի աղբյուր են: Իսկ այս մթերքները, ինչպես հայտնի է, հիանալի է ազդում ուղեղի աշխատանքի, ինտելեկտի ու հիշողության բարելավման վրա:

Տոմատը: Տոմատը նույնպես հիանալի է ազդում ուղեղի աշխատանքի վրա: Այն իր մեջ լիկոպին է պարունակում, որը նույնպես բարելավում է ուղեղի աշխատանքը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ