Հոկտեմբերի 9-ը տեսողության համաշխարհային օրն է
Օրվա նպատակն է ամբողջ աշխարհում բարձրաձայնել տեսողության խանգարումներով եւ կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները եւ երկրներին հիշեցնել իրենց ստանձնած պարտավորությունների մասին: Տեսողության պահպանման եւ խնդիրների մասին իրազեկման գործում անչափ կարեւոր է նաեւ հասարակության ակտիվ մասնակցությունը: Ամբողջ աշխարհում տեսողության վերականգնման եւ կուրության կանխարգելման ռազմավարություններն ամենարդյունավետն են: Վերջին տարիներին այս ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել։ Գիտակցելով մեր […]





































