16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ավտոբուսի վարորդ տղամարդը հղիացել է

Եգիպտոսի տրանսպորտի հարցերով զբաղվող գերատեսչությունը ավտոբուսի վարորդների առողջության հերթական թեսթն է անցկացրել: Վարորդներից մեկը, ով թմրանյութեր է օգտագործելիս եղել, վախենալով ՛՛բռնվելուց՛՛, իր կնոջ մեզն է ուղարկել փորձաքննության:

Որքան է եղել տղամարդու զարմանքը, երբ պաշտոնյաները նրան հայտնել են, թե նա հղի է, հաղորդում է КП-ն:

Պարզվել է, որ թե ինքը, թե կինը, տեղյակ չեն եղել, որ կինն այդ ժամանակ 2-ամսական հղի է եղել: Պաշտոնյաներն այնուհետ խնդրել են վարորդին հաստատել, որ նմուշն իրենն է՝ մինչ արդյունքները հայտնելը: Երբ վարորդը հաստատել է, նրանք ասել են. ՛՛Շնորհավորում ենք, դուք հղի եք՛՛: 

Այդ դեպքից հետո Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ այսուհետ մեզից բացի կպահանջեն նաև արյան հետազոտություն անցնել՝ նման կեղծումներ թույլ չտալու համար։

Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ