ԱԳ նախարարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարարին
Նոյեմբերի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացումը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիների ընթացքում ականատես ենք քաղաքական շփումների ակտիվացման, և վստահ եմ, որ այդ միտումը կլինի շարունակական»: Շնորհակալություն […]





































