18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Անարդարություն է, դաժանություն է, թե ինչ է…

”Ֆինանսական համահերթեցան մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՛՛ նախագծի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ համայնքների դոտացիաներն անարդար է կատարվում:

Ըստ նրա՝ սխալ է մարդկանց քանակով չափորոշիչ սահմանել, քանի որ շատ գումար հատկացնելով շատ բնակչություն ունեցող համայնքին՝ դրանով կեցության պայմանները բարելավում են և ապահովում ներքին արտահոսք դեպի այդ համայնքներ: Մինչդեռ քիչ թվաքանակով բնակչություն ունեցող համայնքների քիչ դոտացիներ փոխանցելով ավելի ու ավելի վատացնում են պայմանները:

՛՛Սկզբունքը շատ պարզ է. եթե քիչ մարդ կա, ուրեմն հողերը քիչ են մշակվում, իսկ եթե քիչ են մշակվում, ուրեմն հարկեը քիչ են վճարում, արդյունքում սկսում ենք դոտացիաները նվազեցնել: Հիմա ի՞նչ մեղք ունի համայնքապետը, որ քիչ է հարկ հավաքում, սա սխալ է՛՛,-ասաց նա և Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց, թե իր բազմիցս բարձրացված այս հարցի շուրջ Կառավարությունում արդյոք կա քննարկում:

՛՛Ես ձեր փոխարեն անարդար բաշխում չէի օգտագործի, դոտացիաների բաշխումը տեղի է ունենում օրենքի համաձայն, իսկ օրենքի անարդար լինելը սխալ է, քանի դեռ այդ օրենքը գործում է՛՛,-հակադարձեց փոխնախարարը և հավելեց, որ այո բավական երկար ժամանակ է խոսվում այդ մասին, և կառավարությունը մշակել է նոր համահարթեցման մասին օրենք, և այդ բոոր խնդիրները հաշվի են առնվել:

՛՛Այո, ֆինանսական համահարթեցման մասին օրենքն ունի թերություններ, և, կիսում եմ, ձեր դիտարկումը. ճիշտ է հարցադրումը, բայց այսօրվա հարցի հետ դա կապ չունի: Հիմա այստեղ ընդամենը տեխնիկական խնդիր է լուծվում, անարդարություն է, դաժանություն է, թե ինչ է, այս օրենքում որևէ փորձ չկա, սրա միակ ճանապարհը նոր օրենքի ընդունումն է՛՛,-արձագանքեց Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ