10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչ վատ կլինի, որ արտադրեն այլ տեղ, իսկ պիտակավորումը կազմակերպվի այս համայքներում

՛՛Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին՛՛ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խնդրեց հստակեցնել, թե ինչ է ասել հարկերից ազատելու արտոնություն ենթակա գործունեություն:
Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միումյանը պարզաբանեց, թե խոսքը վերաբերում է արտադրական գործունությանը, որը վերջնական արտադրանք է տալիս և ոչ թե այլ արտադրությունների համար օգտագործվող կիսաֆաբրիկատներ:

Նա հավելեց, որ առաջարկվող նախագծով, բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների, արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացված եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, արտադրանքի օտարման գործարքներն ազատվում են ԱԱՀ-ից, իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից:
ՀՅԴ պատգամավորն արձագանքեց, որ ամենևին պարտադիր չէ, որ վերջնական արտադրանքը ձևավորվի այդ համայնքներում: ՛՛Ինչ վատ կլինի, որ արտադրեն այլ տեղ, իսկ պիտակավորումը կազմակերպվի այս համայքներում, դրանով հնարավորություն կտանք մարդկանց աշխատել՛՛,-ասաց նա: 

Վախթանգ Միրումյանը նշեց, թե անկախ նրանից, թե միջանկյալ կիսաֆաբրիկատները որտեղ են կատարվել, եթե վերջնական տարբերակը կլինի այս համայքներում, ապա կրկին կազատվեն հարկից: ՛՛Ատոնությունների սահմանափակման խնդիր չենք դնում՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ