22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սա իշխանություն-ընդդիմություն երկխոսության դասական օրինակ է. Շարմազանով

Իշխող մեծամասնությունը ներկայացնող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորում է  ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագիծը:

՛՛Սա քաղաքական երկխոսության դասական օրինակ է: Մենք շատ ենք խոսում երկխոսության մասին, և սա իրոք դասական երկխոսության օրինակ է, երբ վեց խմբակցությունները և կառավարությունը կարողանում են ժողովրդի համար կարևորագույն հարցերի շուրջ քննարկման արդյունքում գալ միասնական հայտարարի՛՛,- ԱԺ նիստում հայտարարեց փոխխոսնակը:

Շարմազանովը հիշեցրեց, որ նախորդ օրենսդրական քննարկմանը դահլիճում բացասական արձագանքներ հնչեցին, սակայն այս նախաձեռնությունը ցույց տվեց, որ կա համագործակցության մեծ փորձ ու հեռանկար:

՛՛Եվ ցույց տվեց, որ մենք կարողանում ենք անհրաժեշտության դեպքում համախմբվել՝ ընդդիմություն-իշխանություն, այլընտրանք-իշխանություն, թե անկախ պատգամավորներ՛՛:

Այս օրենսդրական նախաձեռնությամբ քաղաքական իշխանությունը, կառավարությունը ցույց են տալիս,որ լսում են ցանկացած պատգամավորի կառուցողական առաջարկը՝ անկախ նրա կուսակցական պատկանելությունից, կարծում է Շարմազանովը: Նա կոչ արեց երկրորդ ընթերցման ժամանակ ևս նման համախմբվածություն ցուցաբերել:

՛՛Սահմանամերձ համայնքի բնակչի համար երկրորդական է՝ մենք իշխանության, թե ընդդիմության պատգամավոր ենք: Մենք Ազգային ժողովի պատգամավորներ ենք, որը կառավարության հետ միասին պետք է ամեն ինչ անի, որպեսզի մեր ժողովրդի մատից փուշ հանի՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ