Վարչապետը չպատասխանեց լրագրողներին /վիդեո/

Հոկտեմբերի 16-ի երեկոյան հրավիրված ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողները փորձեցին իրենց հարցերը ուղղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Սակայն նա նախ որոշեց խոսել ՀՀԿ գրասենյակի մոտ հավաքված Եկմալյան փողոցի բնակիչների հետ: Նրանց տները գերակա շահ են ճանաչվել եւ բնակիչներն այժմ անտուն են մնացել: Հետո վարչապետը մտավ ՀՀԿ գրասենյակ՝ չպատասխանելով լրագրողներին: Մանրամասները տեսանյութում: