20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Եռյակը վախենում է

՛՛Եռյակը ոչ թե մերժում է, այլ ասում է, որ մեր տասներորդ կետի կատարելը պարտադիր է, որ ՀՀ-ում տեղի ուենանալիք ապագա ԱԺ ընտրությունները պետք է լինեն հարյուր տոկոս համամասնական համակարգով՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ մեկնաբանելով եռյակի որոշումը՝ բանակցությունների չգնալ իշխանությունների հետ: ՛՛Ես այստեղ մի բան եմ նկատում՝ եռյակը վախենում է իշխանությունների հետ երկար բանակցելուց, որովհետև կարող է պարտվի՛՛,-հավելեց մեր զրուցակիցը:

Համբարյանը հիշեցրեց, որ նախկին ընդդիմությունն այդպիսի փորձ ունի, երբ  բավական երկար ժամանակ բանակցել է իշխանությունների հետ և դա բերել է նրանց պարտությանը: ՛՛Գագիկ Ծառուկյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ չի ուզում այդ կարգավիճակում հայտնվել, և այդ պատճառով էլ  նախապայմաններ է առաջարկում, որոնք իշխանության կողմից այդքան էլ ընդունելի չեն, որովհետև իշխանությունների համար մեծամասնական համակարգը շատ կարևոր է, իրենց պատգամավորների մեծամասնությունը մեծամասնական համակարգով է ընտրվել՛՛:

Մեր դիտարկմանը, թե իշխանությունները չեն բացառում սահմանադրական բարեփոխումներից հետո նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխումը, Գ. Համբարյանն արձագանքեց՝ ինքնըստինքյան այդպես էլ լինելու է: Ըստ քաղաքագետի՝  եռյակը հիմա ցանկանում է ՛՛time out՛՛ վերցնել հենց սահմանադրական բարեփոխումների հետ կապված, քանի որ դրանց վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնելու փետրվարին կամ մարտին:

՛՛Վերջին հանրահավաքը երևի թե դեկտեմբերին կանեն ու գարնանը ակտիվ գործողությունների կանցնեն: Երկրի նախագահի հայտարարությունը հաշվի առնելով՝ իրենք չեն ցանկանում բանակցել իշխանությունների հետ, որպեսզի չկորցնեն այն աջակցությունը, որ հիմա ունեն ընդդիմադիր մասսաների կողմից՛՛:

Քաղաքագետի խոսքով՝ այն, որ իշխանությունը պատրաստ է քննարկել եռյակի տասներկու կետերը, խոսում է այն մասին, որ վերջինս չի անտեսում հանրահավաքի մասնակցության թիվն ու հաշվի է նստում մասնակիցների կարծիքի հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ