05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ընդամենը 48 ժամ զորակոչված Նորայրի մահվան համար ծնողների պահանջը մեկն է՝ արդարադատություն.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.

Օրերս Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, շարունակվեց 18-ամյա նորակոչիկ Նորայր Սահակյանի՝ 2012-ին տեղի ունեցած մահվան գործով դատավարությունը:

Նորայրի ծնողների պահանջը մեկն է՝ արդար դատավարություն և մեղավորներին պատիժ: Նրանք վստահ են, որ համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու դեպքում Նորայրը հաստատ հիմա ողջ և առողջ իրենց կողքին կլիներ:

Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 21-ին Նորայրին, առանց որևէ առողջական խնդրի, Էրեբունու զինկոմիսարիատից զորակոչել են բանակ: Կենտրոնական հավաքակայանում վեց ներարկումներից հետո նրա ջերմությունը բարձրացել էր մինչև 38.3 աստիճան: Նորայրը մոտեցել էր հերթապահ բժշկին՝ հոսպիտալի բժիշկ Կարեն Ջուլհակյանին, որը գինեկոլոգ է, և ասել, որ ջերմություն ունի: Նորայրին մեկ հաբ տալով՝ ուղարկել էին Ղարաբաղ: Ճանապարհին Նորայրը դարձյալ վատ է զգացել, փսխել է, բայց նրան օգնություն չեն ցուցաբերել: Բանակում Նորայրին կարողացել են պահել 48 ժամ: Այս մասին ՛՛Ժամանակ՛՛ թերթի թղթակցին պատմել են Նորայրի ծնողները:

Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի պետ Էդուարդ Արզումանյանը, որը որպես վկա կանչվել է դատարան, ասաց, որ պատվաստումից հետո երբ իմացել են Նորայրի ջերմելու մասին, անմիջապես զննել են նրան, ջերմիջեցնող տվել և ուղարկել հոսպիտալ:

Իվանյանի անվան հոսպիտալի բուժքույր Անահիտ Գրիգորյանը դատարանում հայտնեց, որ ինքը ջերմիջեցնող է տվել Նորայրին, ապա կաթիլային միացրել: Ու թեև, նրա պնդմամբ, Նորայրի ջերմությունն իջել է, սակայն կեսգիշերին, երբ Նորայրին արթնացրել է դեղորայք տալու համար, նորակոչիկն ասել է, թե սրտխառնոց ունի: Ճնշումը չափելուց հետո նորակոչիկին տեղափոխել են վերակենդանանցման բաժանմունք:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ