21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Ամեն մի լիդեր իր խնդիրն ուներ. Լեռնիկ Ալեքսանյան /վիդեո/

Մարդկային արժեքները ու քաղաքական դիտարկումները առնչվում ու նաև տարբերվում են երբեմն կուսակցական մտածելակերպից: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը  ներկայացրեց  իր մեկնաբանությունները  եռյակի` հոկտեմբերի 24-ին կայացած  հանրահավաքի վերաբերյալ: Ալեքսանյանի բնորոշմամբ ` հարթակում ամեն մի լիդեր իր խնդիրն ուներ.՛՛Ծառուկյանը կոնկրետ առանցքային խնդիրների մասին խոսեց, Լևոն Տեր-Պետրոսյանի ասածները լոկ դիտարկումներ չէին, այլ կոնցեպտուալ […]

Պետք է այնպես անել, որ ոչ մի մայր չդժգոհի. ՀՀԿ պատգամավորները` հղիության նպաստի մասին

”Մեր բոլորի նպատակը պետք է լինի այն, որ ծնելիության թիվն ավելանա, սակայն ակնկալվող արդյունքի մասին բան չեմ տեսնում գրված նախագծի մեջ”,-այսօր Ազգային ժողովում հղիության նպաստների և մի քանի այլ օրենքներում փոփոխություններ անելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: ”Եթե խնդիրը պագևատրումներն են, որ մեկ-երկու ամիս առաջ են արվում, միգուցե դրանք հանենք […]

Մասնակցել է վարչապետը

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել “Մերիդիան” ցուցահանդեսային կենտրոնում “Հայաստանը՝ ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն” ներդրումային համաժողովի բացմանը: Այն  կազմակերպվել է “Երեւան շոու-2014” ոսկերչական միջազգային 4-րդ ցուցահանդեսի շրջանակում՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ “Հայ ոսկերիչների համաշխարհային միության” համատեղ ջանքերով: ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին ու հյուրերին՝ վարչապետը նշել է, որ այն […]

Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսուա Օլանդի հետ. times.am

Ելիսեյան պալատում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը։Ինչպես տեղեկացնում է Times.am-ի թղթակիցը Փարիզից, Սարգսյան-Օլանդ հանդիպմանը նախորդել է Ֆրանսիայի նախագահի հանդիպումն Ադրբեջանի իր գործընկերոջ հետ։ Երկու այս հանդիպումներով այսօր սկիզբ է առել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քննարկումները Ֆրանսիայում։Ֆրանսուա Օլանդի հետ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղարաբաղյան խնդրից զատ, քննարկելու է նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին […]

11 հոգանոց ընտանիքը անշարժացել է ընթրիքի ժամանակ

Ռիո դե Ժանեյրոյում ընտանիքի 11 անդամները թունավոր ձկից պատրաստված ճաշից թունավորվել են: Ընտանիքի մայրը ճաշը պատրաստել է ֆուգու ձկից, որը նրանց է բերել ձկնորսությունից վերադարձած ընտանիքի ընկերը: Առաջինը վատ է զգացել ընտանիքի հայրը, նրանից հետո՝ տան մյուս 10 անդամները, նրանք բոլորը սեղանի շուրջ անշարժացել են, հաղորդում է Вести.Ру-ն: ՛՛Ամուսինս թմրածություն զգաց, նախ՝ լեզվի, իսկ հետո […]

Ինչո՞ւ եք կեղծ ինֆորմացիա տալիս. հարց նախարարության ներկայացուցչին

 Ազգային ժողովում”Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին խորհրդարանական լսումների ժամանակ ”Հասարակություն առանց բռնության” հասարակական կազմակերպության նախագահ Աննա Կիրակոսյանը զեկուցողին հարցրեց` որտեղից են վերցրել երկրները, որտեղ 40 և 60 % դրույքաչափեր կան: ”Ձեր բերած օրինակներում` Լիտվայում, Մոլդովայում, Ավսրիայում, գոյություն ունեն 100% դրույքաչափեր , ավելին` եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում` Ավստրիայում, […]

Հոկտեմբերի 27-ը պետականության դեմ էր /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքը իրավական գնահատական չի կարող տալ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, սակայն անդրադարձավ քաղաքական գնահատականին:  Ըստ Շարմազոնվի, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ուղղված էր հայոց պետականության դեմ: Շարունակությունը տեսանյութում:

Փոփոխություններ արեցինք, որ մեր հարուստներն իրենց մեքենաների համար չվճարեն. պատգամավոր

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում են խորհրդարանական լսումներ՝ ‘’Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին’’ ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին’’, ‘’Պետական նպաստների մասին’’ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին’’, ‘’Եկամտային հարկի մասին’’ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին’’ օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ն համապատասխան հաշվարկներ չաշխատող հղի […]

Վարչապետն ընդունել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին: Ողջունելով կարդինալին կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել մեր երկրի համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ եւ ընդգծել Սուրբ Աթոռի դերը քրիստոնեական հավատքի ամրապնդման, աշխարհում խաղաղության եւ համերաշխության հաստատման գործում: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել կարդինալի գործունեությունը, որը նպաստում է  հոգեւոր-բարոյական արժեքների տարածմանը, մշակութային ժառանգության […]

Այցելություն “Եռաբլուր” պանթեոն

Հոկտեմբերի 27-ին “Եռաբլուր” պանթեոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը,  մի շարք բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնյաներ, Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ: Վաղ առավոտից “Եռաբլուր” զինվորական պանեթոնը մարդաշատ էր: Բազմաթիվ մարդիկ եկել էին հարգանքի տուրքը մատուցելու աննախադեպ ոճրագործության զոհ դարձած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ