17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Ամերիկացիները բոյկոտել են Օբամայի ելույթը եւ լքել դահլիճը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստիպված է եղել ընդհատել իր ելույթը, քանի որ դահլիճում գտնվող մի խումբ անձինք բոյկոտել են այն ու դուրս եկել դահլիճից, գրում է Газета.ру-ն: Օբաման անսպասելի հայտնվել է Դեմոկրատական կուսակցությունից Մերիլենդ նահանգի նահանգապետի թեկնածու Էնթոնի Բրաունի աջակցությանը նվիրված հավաքին, սակայն նրա ելույթի ժամանակ մի խումբ մարդիկ դուրս են եկել սրահից՝ չցանկանալով լսել […]

Փաստաբանների պալատի մարզային համակարգողները մայրաքաղաքում էին

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մարզային համակարգողների հանդիպում: Հանդիպման ընթացքում մարզային համակարգողները փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին են ներկայացրել յուրաքանչյուր մարզում առկա խնդիրները կապված փաստաբանության զարգացման հետ եւ այդ հարցերի շուրջ քննարկվել է ընդհանուր մարտավարությունը: Քննարկման մասնակիցները մարզերում անհրաժեշտ են համարել այնպիսի միջոցառումներ իրականացնել, ինչը կնպաստի՝ –  փաստաբանների համարձակ գործելաոճին. – իրավապահ մարմինների […]

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Ըստ արտակարգ իրավիճակների  նախարարության կայք-էջ, հոկտեմբերի 20-ին ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սառնակունք ավտոճանապարհի “Զանգեր” կոչվող հատվածում մերկասառույցի հետեւանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածում (30-րդ կմ) մերկասառույցի հետեւանքով արգելափակվել է մոտ 15 ավտոմեքենա:

Ավարտվեց ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի առաջնությունը

Հոկտեմբերի 13-19-ը Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում Երեւանի պետհամալսարանի մարզահամալիրում անցկացվեցին բասկետբոլի տղաների մրցումները, որոնց մասնակցում էին 10 բուհի թիմեր։ Մրցաշարն անցավ թեժ պայքարում։ Երրորդ տեղի համար ուժերը չափեցին Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) թիմերը։ Երրորդ տեղը գրավեցին պոլիտեխնիկի տղաները։ Եզրափակչում 1-ին տեղի համար մրցեցին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի եւ […]

Հայ որբերի գորգի ցուցադրումն ուղերձ չէ Թուրքիային. Սպիտակ տուն

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մարկ Սթրոն հերքել է  այն կարծիքը, թե  ցուցադրելով Հայոց ցեղասպանության խորհրդանիշ ընկալվող հայ որբերի գորգը, Ամերիկան ուղերձ է հղում Թուրքիային, գրում է Ermenihaber.am-ը: Խոսնակը հայտնել է, որ գորգը շատ կարևոր պատմական արժեք ունի, և  իրենք երկար ժամանակ որոնում էին այն  պատշաճ կերպով ներկայացնելու լավագույն տարբերակը: Թուրքական “Հյուրիյեթ” թերթի տեղեկացմամբ՝ […]

Մարգարիտ Եսայանը հագեցած շաբաթ է մաղթում

 Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Այսօր կեսօրին կսկսվի Ազգային ժողովի հերթական աշխատանքային քառօրյան, բավական գործ կա, վստահ եմ, լինելու է բուռն, հագեցած եւ արդյունավետ շաբաթ, հաջողություն մեզ, իմ բոլոր գործընկերներին օրինաստեղծ եւ հրապարակային աշխատանքում՝ հանուն Հայաստանի Հանրապետության”:

ՀԱԿ-ը պահանջում է քաղբանատարկյալներին ազատ արձակել

  Հոկտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանացական Մարտիրոսյանը ազատազրկման է դատապարտել 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանում բողոքի ցույց անցկացրած 12 քաղաքացիներին, ընդ որում՝ նրանցից 10 դատապարտվել են 4-ից 7 տարվա ազատազրկման: Առանց այդ էլ անհիմն ձգձգված նախնական կալանքի պայմաններում մոտ մեկ տարի ազատազրկման մեջ անցկացրած քաղաքացիներին նշանակվել են ազատազրկման […]

Անձրեւ ու ամպրոպ

 Հանրապետության ողջ տարածքում, հոկտեմբերի 20-ի ցերեկը հարավ-արեւելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ, 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Երեւանում՝ հոկտեմբերի 20-ի ցերեկը, հոկտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Համալսարաններում միասեռականների համար զուգարաններ կհայտնվեն

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի համալսարաններում միասեռականների համար նախատեսված զուգարաններ կհիմնվեն, հայտնում է CBS-ը: Տեղի կրթության վարչությունից հայտնել են, որ այս կերպով նրանք համալսարաններ կգրավեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ուսանողների` նրանց համար հարմարություններ ստեղծելով: Նախատեսվում է, որ այս զուգարաններում սեռային առանձնահատկություններ հիշեցնող ոչինչ չի լինի:

Ոչ Բագրատյանի նման բարդ, ոչ էլ Ծառուկյանի պես՝ պարզամիտ /վիդեո/

Henaran.am-ը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից փորձեց պարզել, թե արդյոք այս հանրահավաքներում  հնչող ընդդիմության կոչերը հաշվարկների մասին չեն հիասթափեցնի հանրությանը՝ պատասխանեց, որ ժողովրդին հարկավոր է պարզ ընկալելի ծրագիր: “Եթե բարդ տնտեսագիտական  հաշվարկներ բերեն Բագրատյանի նման՝ ոչ ոք չի հասկանա, եթե պարզամիտ առաջարկներ ներկայացնեն Ծառուկյանի նման, ապա էլի հասկանալի չի լինի”,-ասաց նա՝ ավելացնելով, որ հանրահավաքները ձեռնտու են նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ