07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ստամբուլի աչքը, սիրտն ու հումորը . . . հարցազրույց Արա Գյուլերի հետ

Ermenihaber.am-ի հարցազրույցը Արա Գյուլերի հետ:  – Հիմա հարցում պիտի ընես ես էլ պիտի ըսե՞մ… – Չէ, ուղղակի զրուցենք: Այնքան հարց ունեմ Ձեզ տալու. Ո՞ր մեկը տամ, ավելի լավ է պարզապես զրուցենք: – Ես վիժուալ հիսթըրի (visual history) գրած եմ, գիտե՞ս: – Հա գիտեմ, 800.000 նկար ունեք:   – Ի՞նչ կխոսիս, երկու միլիոն: Պատը վտանգավոր բան մըն […]

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածների մասին

Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից հայտնում են, որ Շիրակի մարզում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից մեկը հիվանդանոցային առաջին օգնությունից հետո դուրս է գրվել: 17-ամյա ուղևորի մոտ նախնական աշխտորոշմամբ կասկածում էր գանգի հիմի կոտրվածք, ինչը հետագայում «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերքվել է, նրա վիճակն այժմ բավարար է, նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: […]

Հայրենիքի սահմանները գծում է հայ զինվորը

Արցախում զորավարժություններ են: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եթե Ադրբեջանը վերսկսի մեծ պատերազմն, ապա հայկական երկու պետությունները համատեղ են կոտրելու ագրեսորի ողնաշարը: Այս օրերին Հայոց բանակը հմտանում է ռազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու մեջ: Ագրեսորին իր իսկ տարածքում ջարդելու սցենարը լիովին համահունչ է “ակտիվ պաշտպանության” մարտավարությանը, որն ամենարդյունավետը կլինի մեր բանակի համար, եթե Ադրբեջանը […]

Ներսիկ Նազարյանի որդին հայտնվել է դատարանում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին` Արմեն Նազարյանն իր պարտապանների հետ համաձայնության գալու ուղիները ստիպված է դատարաններում փնտրել: “”Ժողովուրդ”-ը պարզեց, որ “Ֆլինթրիջ գրուպ” ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել “Բիզնես լիդեր հոլդինգ” ՍՊԸ-ի դեմ: Վերջինիս հիմնադիրը Երևանի նախկին ոստիկանապետի որդին` Արմեն Նազարյանն է: Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին […]

Շարժայի շեյխը՝ հայերի մասին. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ Շարժայի կառավարիչը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ազդեցիկ գործիչներից մեկը՝ շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին օրերս գրառում է կատարել իր կայքէջում՝ նշելով, որ Ռաս ալ-Խայմա էմիրության տարածքում գտնվող պատմական Ջուլֆար ամրոց-քաղաքը հիմնել են հայերը, որ Ջուլֆար անունն ունի հայկական ծագում եւ առնչվում է հայկական պատմական Ջուլֆայի /Ջուղայի/ հետ: “Դոկտոր շեյխ Սուլթանբին Մոհամմադ […]

Պղծել են Չարենցի հուշակոթողը. Առավոտ

“Առավոտը” գրում է. “Ինչ-որ երիտասարդների խելքին փչել է սեր խոստովանել Չարենցին նվիրված հուշակոթողի վրա կամ գուցե ցուցադրել անգլերենի խղճուկ գիտելիքները: Արդյունքում ստացվել է, որ պղծվել է պոետի հուշակոթողը”,– գրում է թերթը։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Ռուբեն Հայրապետյանի դստեր հարսանիքն անցել է ապաքաղաքական մթնոլորտում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ շաբաթ օրը Ռուբեն Հայրապետյանի դստեր հարսանիքը կայացել է, այսպես կոչված, ապաքաղաքական մթնոլորտում՝ միայն օլիգարխների մասնակցությամբ: “Ի տարբերություն որդու հարսանիքի, Հայրապետյանը ՀՀԿ-ի էլիտայից հրավիրել է հաշվված մարդկանց՝ Սերժ եւ Ռիտա Սարգսյանների գլխավորությամբ: Հարսանիքի հրավեր չի ստացել անգամ ԱԺ նախագահը”,- գրում է թերթը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Ծառուկյանի եւ Տեր-Պետրոսյանի միջեւ լուրջ անհամաձայնություն է եղել. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ ՀԱԿ իրենց աղբյուրների փոխանցմամբ՝ լուրջ անհամաձայնություն է եղել Ծառուկյանի և Տեր-Պետրոսյանի միջև՝ քաղաքական մարտավարության հետ կապված: “Երբ Ծառուկյանը Տեր-Պետրոսյանին տեղյակ է պահել, որ մինչև փետրվար միտինգ չի լինելու, դա դուր չի եկել վերջինիս: Սակայն խնդիրը միայն իշխանության հետ համաձայնության գնալը չէ, այլ այն, որ միտինգները շատ թանկ հաճույք են: Ինչպես տեղեկացրեց […]

Դեռահասները “ռազբոյ” են արել` բերդում գտնվող Խուժին փող “հասցնելու” համար. Ժամանակ

“Ժամանակը” գրում է. “Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց յոթ ամբաստանյալների վերաբերյալ քրեական գործի քննությունը: Յոթ ամբաստանյալներից հինգը հանցագործությունների կատարման ժամանակ անչափահաս են եղել, նրանցից մեկը՝ Ոսկան Ոսկանյանը՝ ծնված 1997 թվականին, այս պահին էլ անչափահաս է, նա կալանքի տակ չէ, իսկ մյուսները՝ Արսեն Ավետիսյանը, Միշա Սաղաթելյանը, Թորգոմ Հարությունյանը և […]

ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կմիավորվեն. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” գրում է, որ իշխանական կուլիսներում լուրեր են պտտվում, թե ՀՀ ոստիկանության համակարգը կկիսվի երկու մասի: Մի մասն անցնելու է Տարածքային կառավարման նախարարությանը, մյուս մասն էլ ԱԱԾ-ի հետ միավորվելով՝ կդառնա նոր նախարարություն: “ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2016-ի փետրվարին: Հակոբյանը 65-ամյակի կապակցությամբ պաշտոնից պետք է հեռանար դեռ 2011-ին, բայց Սերժ Սարգսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ