21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

”Սկզբում Վարդանն էր խաղեր տալիս, հետո Հայկազը…”

Օրերս ծեծի ենթարկված ազատամարտիկ,  ”Դաշտային հրամանատարների” խորհրդի անդամ Սուրեն Սարգսյաննայսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց.

՛՛Մարդիկ, որոնք զինված հատուկ խմբերով հարձակում են գործում՝ մտածելով , որ ազատամարտիկները թուր ու թվանքը կվերցնեն ու երկիրը կապակայունացնեն, սխալվում են: Նա,  ով դրա մասին երազել է՝ կմնա դատարկաձեռն: Հատուկ ջոկատայինների շորերով ոստիկանության աշխատակիցները քայլում են փողոցում՝  իրանց աչքի առաջ քաղաքի կենտրոնում հանցախմբի անդամները հարձակվում ու մարդ են ծեծում ու ոչ մեկ մոտիկ չի գալիս՛՛,-հայտարարեց նախօրեին Սարգսյանը:

Այսպիսի չպատժվող բռնությունները, Սարգսյանի խոսքով` կբերեն իշխանությունների օր առաջ հեռացման պահանջին:

՛՛Առաջին քայլը ”Եռաբլուրի” համաժողովն էր: Մեր համախմբումը արդեն շատ վտանգավոր է այս իշխանության համար: Երբ մենք համախմբվում ենք՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը սկսում է որոշ քայլեր ցույց տալ՛՛,-ասաց Սարգսյանը տեղեկացնելով, որ գեներալներ Հայկազ Բաղմանյանը և Վարդան Ավետիսյանը կասկածի տակ են դրել իր ազատամարտիկ լինելու փաստը.

՛՛Սկզբից Վարդան Ավետիսյանն էր խաղեր տալիս, հետո Հայկազը Բաղմանյան ասեց՝ գնացեք հարցրեք, թե Շուշիում ո՞րտեղա կռվել: Բաղմանյանին չէր սազում Ավետիսյանի մուտիլովչիկության զոհը դառնալ: Ես երբեք չեմ ասել, որ հրամանատար եմ եղել, բայց բոլորը գիտեն որտեղ ու երբ եմ կռվել՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ