17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Ուսանողի կարծիքը մեզ համար անչափ կարևոր է. Ա.Աշոտյան

Երևանի պետական համալսարանում կազմակերպված  «Ուսանողական ինքնակառավարման զարգացումը և երիտասարդական կազմակերպությունների նորարարական աշխատանքների մեթոդները» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով ներկաներին` նախարարն ընդգծել է, որ քաջատեղյակ է ուսանողության խնդիրներին, որոնք, մասնավորապես, ԱՊՀ տարածքում հիմնականում նույնատիպ են:    Արմեն Աշոտյանը նշել է, որ ուսանողությունը, լինելով ոչ միայն կրթության […]

Ցանկացել են թունավորել խավարասերներին, թունավորել են մարդկանց

Տյումենում մասսայական թունավորման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ինչպես պարզվել է, բնակելի շենքում ցանկացել են թունավորել խավարասերներին, սակայն արդյունքում 21 բնակիչ է թունավորվել: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն գտնվում են նորմալ վիճակում, նրանց որեւէ վտանգ չի սպառնում: Պարզվել է, որ թունավորումը կատարվել է շենքի նկուղում, սակայն մինչեւ 5-րդ հարկի բնակիչները թունավորվել են:

Բացահայտեցի, որ Տեր-Պետրոսյան ազգանունով էլ հումորիստ ունենք

՛՛Ոչինչ չասող ելույթ էր՛՛,-Henaran.am-ի հարցին, թե ինչ տպավորություններ կան առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից, այսպես պատասխանեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նկատեց, որ ՀԱԿ ղեկավարի ելութն այնքան անհետաքրքիր ու ձանձրալի էր, որ նույնիսկ նրա գործընկերները, որ կանգնած էին հարթակում, չէին լսում, և Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ ընդհատել ելույթը, նրանց նայել, որից հետո նոր շարունակեց: […]

Մենք մայդանի կոչ չենք անի. Գագիկ Ծառուկյան /լրացված, վիդեո/

՛՛Ես գիտեմ ձեր դարդն ու ցավը, խնդիրը, և ամենակարևորը՝ գիտեմ դրա լուծման ձևը՛՛,-այսօր եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա նշեց, որ երկրի վիճակը, տնտեսությունը վատ վիճակում են: ՛՛2009 թ-ից հետո, երբ համաշխարհային ճգանժամը սկսվեց, Ծառուկյանն ասում էր՝ պետք է թեթևացում, օգնություն, միջամտում, որոշ մարդիկ լուրջ դեմքերով ասում էին՝  Ծառուկյանը չի տիրապետում՛՛,-ասաց նա՝ […]

՛՛Երևանցիներին ենք հանձնում հանգստի հերթական գեղեցիկ անկյուններից մեկը՛՛

Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նորակառույց ևս երկու հանգստի գոտիներ: Ծրագրի կյանքի կոչումն ու նոր և համարավետ այգու բացումն առավել քան սպասված էր Ջրվեժ Բանավան 2-րդ և 4-րդ  շենքերի հարակից տարածքի բնակիչների համար: Բնակիչների խնդրանքով քաղաքապետը նկարազարդվող պատին անձամբ է գունավորել խաղաղության […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: «Հարգելի՛ տիկին Ուզունյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք իրավամբ համարվում եք հայ նշանավոր օպերային երգչուհիներից մեկը, ով իր ուրույն խոսքն է ասել և իր ինքնատիպ հետքն է թողել հայ երգարվեստում: Մեր հանդիսատեսը Ձեզ սիրում և գնահատում […]

Ունեինք լարված հարաբերություններ, տարաձայնություններ. այդ հարցում Րաֆֆին համաձայն չէ

՛՛Ոչ մեկ այստեղ կանգնածներից՝ առաջին նախագահ, պարոն Ծառուկյանը, նախկին նախարարներ, պաշտոնյաներ, քաղաքացիներ օրինգինալ մտքի տեր չեն, դա գալիս է ժողովրդից, դուք եք ասելու, թե որն է Հայաստանի անելիքն ու վաղվա օը, մեզ պետք է հեղափոխություն՛՛,-այսօր Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ նրանից առաջ ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդ Լևոն […]

Կադաֆիին ծեծելով սպանեցին ու բռնաբարեցին. ի՞նչ վտանգ է սպառնում Հայաստանին/վիդեո/

 ”Ցավոք սրտի այսօր ողջ տարածաշրջանում  Հայաստանը ամենաթույլ երկրներից մեկն է:  Դա  ապացուցվեց նաև այն հանգամանով, որ երկու օր առաջ երկրի վարչապետը գտնվում էր Իրանում: Ճիշտ է այդ մասին շատ հրապարակումներ չեղան, բայց ես կասեմ: Ամեն ինչ սկսվեց արաբական գարուն կոչվածից, երբ նախկին խաղաղ պետությունները վերածվեցին պատերազմի դաշտի: Եթե հիշենք ինչ եղավ Սադամ Հուսեինի և Իրաքի […]

Տեր-Պետրոսյանի անեկդոտները /լրացված, վիդեո/

Առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն այսօրվա հարահավաքի ժամանակ խոստացավ՝ վերջին անգամ է անդրադառնում լուսանցքից դուրս մնացած մարգինալ ուժերին: Նա նշեց, որ այդ ուժերն իշխանությունից ավելի շատ են քննադատել իրենց հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո: ՛՛Ուշադրություն մի դարձրեք լուսանցքային ուժերի հիստերիկ արձագանքին: Նման հակազդեցությունը բնական է ու բացատրվում է մի պատճառով, շատ ավելի լուրջ քաղաքական […]

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից Ստյոպա Սաֆարյանը խուճապահարվել է

Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության վարչության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը րոպեներ առաջ այսպիսի գրառում տեղադրեց facebook-ի իր պատին. ՛՛Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն այսպես հասկացա՝ ընդդիմադիր, մարգինալ ռեժիմը խուճապի մեջ է: Գնամ-գնամ, ես էլ խուճապահարվեմ”,-գրել է Սաֆարյանը: Հիշեցնենք, որ այս պահին Ազատության հրապարակում ելույթ է ունենում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված