17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չի կարելի /վիդեո/

՛՛Եթե ձեզ թվում է, թե սպեկուլյացիաների վերացումը կամ գնաճի վերացումը օդից եղան կամ ընդդիամդիրների ձեռքով, սխալվում եք: Դա չէր լինի, եթե նախագահի հետևողական գործունեությունը չլիներ՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան այն հարցին, թե ինչու նման խուճապի ժամանակ նախագահը հանդես չեկավ հայտարարությամբ: 

Պետք է խուճապ լինի նո՞ր նախագահն անդարադառնա  խնդրին. ՛՛Կարծում եմ, որ և Հանրապետության վարչապետը, Կենտրոնական բանկը և համապատասախան կառույցները բավարար բացատրություն տվել են, խնդիրը բաժանվում է երկու մասի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատաճառների՛՛: Նա մատնանշեց օբյեկտիվ պատճառները՝ միջազգային շուկայում տեղի ունեցող վայրիվերումները, դոլար- ռուբլի փոխարժեքնների տատանումները, որոնք ազդեցություն են ունենում նաև դրամի վրա, տրանսֆերտների կրճատում, իսկ սուբյետիվ պատճառները ըստ նրա սպեկուլյատիվ երևույթներն են:

Շարմազանովը նշեց, որ անկախ նրանից, թե ով է արել՝ խստորեն դատապարտելի է: ՛՛Կան համապատասխան իրավաբանական մարմիններ՝ կզբաղվեն դրանով, որովհետև չի կարելի խուճապի ժամանակ, երբ ժողովուրդը վատ վիճակում է, շահույթն ավելացնել՛՛,-ասաց նա:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ խնդիրը մտահոգիչ էր, այդ պատճառով էլ նախաձեռնվել են փակ քննարկումններ, ինչը “հատկապես փակ ֆորմատի պարագայում արդյունավետ էր և քննարկմանը ոչ մի զգացմունքային հայտարարություն չեղավ”: Իսկ ինչպես կպատժվեն առիթից օգտվողները:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ