17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ամուսնալուծության քաղաքակիրթ մի տարբերակ. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խոսելով 1994 թ. վավերացված “Տնտեսական միության ստեղծման մասին” պայմանագրի ընդունման մասին, իրենց թղթակցի հետ զրույցում ասել է. “”Դե, գիտե՛ք ինչ, նախ՝ ԱՊՀ գագաթաժողովները, որոնք շատ հաճախ էին այն ժամանակ, այդպես, ամեն մի գագաթնաժողով մի 10 փաստաթուղթ ընդունում էր: Այն ժամանակ մի այդպիսի գործընթաց էր, […]

Ո՞վ է գնել այդքան դոլար. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ ՀՀ կենտրոնական բանկի երեկ հրապարակած ամենշաբաթյա պաշտոնական մի տեղեկանքից այնպիսի պատկեր է ստացվում, որ մեր շուկան ներկայումս ուղղակի ողողված է կանխիկ դոլարով: Դրանով իրական են դառնում ամենատխուր կանխատեսումները: “Ըստ ԿԲ-ի հրապարակած շաբաթական ամփոփ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում մեր բանկերը շուկայից գնել են շուրջ 70 միլիոն և վաճառել ավելի քան 145 […]

Դպրոցի հարեւանությամբ ինքնաթիռ է կործանվել /վիդեո/

Մոսկվայի շրջանի Չեմոդուովո գյուղի վրա, տեղի դպրոցից ընդամենը 100 մետր հեռավորության վրա ինքնաթիռ է կործանվել: Ուսումնական ՄԻԳ-29 ինքնաթիռի սրահում երկու օդաչուներ են եղել, որոնց հաջողվել է նետվել ինքնաթիռից եւ ողջ մնալ: Օդաչուները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնում է LifeNews-ը: Գյուղի բնակիչներից ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել:

Պլաստիկ վիրահատությունից հետո մահվան շեմին է հայտնվել /ֆոտո/

Բրազիլուհի 27-ամյա մոդել Անդրեսսա Ուրակը, ով հայտնի է նաեւ իբրեւ “Միսս հետույք 2012” եւ իբրեւ հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի նախկին ընկերուհի, հայտնվել է կյանքի ու մահվան եզրին: Աղջիկը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում այն բանից հետո, երբ որոշել է էլ ավելի մեծացնել հետույքը եւ պլաստիկ վիրահատության է դիմել, հայտնում է КП-ն: Ինչպես պարզվել է, պլաստիկ վիրահատության […]

Քիմ Քարդաշյանը “երջանկացրել է” զինվորներին /ֆոտո/

Քիմ Քարդաշյանը փորձում է ամենուր լինել, որպեսզի իրեն ամեն տեղ ճանաչեն, անգամ բանակում: Այս անգամ էլ Քիմն ուղեւորվել է Արաբական Էմիրատներում գտնվող ամերկյան ռազմաբազա` զինվորականների “ոգին բարձր պահելու համար”: Քիմն այնտեղ զինվորականների հետ լուսանկարվել է եւ դրանք տեղադրել համացանցում:   Քիմն այնտեղ հրաշալի ժամանակ է անցկացրել եւ մի քանի զինվորների “երջանկացրել է”` համբուրելով նրանց:

Ամոթ է, ամոթ /վիդեո/

՛՛Ես վստահ եմ, որ թեկուզ մի քիչ սառելով, ամռանն էլ՝ շոգելով, տևական պայքարի արդյունքում կունենանք փոփոխություն ու փրկություն՛՛,-այսօր Ազատության հրապարկում ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված քաղաքացիական ժողովի ժամանակ հայտարարեց կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը: ՛՛Հայաստան գետը բաժան-բաժան եղած է և Հայաստանի քաղաքացիները տարբեր քաղաքական ուժերի խաղերի արդյունքում քաշվել են իրենց փոսը և բաժան ջրեր դարձել: […]

Վախենում եմ, որ այլևս անշրջելի բաներ կան. Հ. Խառատյան /վիդեո/

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն կարծում է, որ արդեն անշրջելի որոշ բաներ կան: Այսօր Ազատության հրապարակում ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված քաղաքացիական ժողովի ժամանակ նա դեմ արտահայտվեց ԵՏՄ պայմանագրին: ՛՛Դա բավականին հստակ տարածք է, որտեղ իր թելադրանքներն է լինելու: Ամեն ինչ առայժմ տանում է նրան, որ ԵՏՄ-ին անդամակցելու ռեժիմը տանելու է թելադրանքի: Եթե նոր է սկսում […]

Ինչպիսի տեսք ունի աշխարհի ամենանիհար աղջիկը /ֆոտո/

Ռուսաստանի բնակչուհի Նատաշային ընկերը լքել է, ինչից հետո նա սկսել է բառացիորեն “մաշվել”: Աղջիկը մտածել է, որ ընկերն իրեն ավելորդ քաշի համար է լքել ու սկսել է նիհարել: Նա պարզապես դադարել է որեւէ բան ուտել: 4 տարվա մեջ աղջիկը նիհարել է 30 կիլոգրամով եւ երբ հասկացել է, որ դա պետք է դադարեցնել, ուշ է եղել: […]

Մեզ ասեք իրականությունը, ասեք, որ ռուսը մեր թշնամին է. Շահեն Հարությունյան /վիդեո/

՛՛Այսօր Հայաստանի երրորդ հանրապետությունն արդեն 23 տարեկան է: Բայց այսօր ուրանում են հայ ժողովրդի դարավոր պայքարը: Այսօր մեծարում են Նժդեհին, բայց մոռանում, որ հենց այդ Ռուսաստանն էր, որ սպանեց Նժդեհին՛՛,-այսօր Ազատության հրապարակում ասաց ՛՛Ցեղակրոն՛՛ կուսակցության ղեկավար, վեց տարի պայմանական ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն, ով մասնակցում էր ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած […]

Սեռավարակները՝ անպտղության պատճառ /վիդեո/

Վեներական հիվանդությունները բավականին քայքայիչ ազդեցություն են ունենում մարդու հետագա սեռական կյանքի վրա: Սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Մարատ Զաքարյանը ներկայացնում է հնարավոր հետևանքների և վարակակիր անձի հետագա սեռականության բարդությունների շուրջ. ՛՛ Թերի բուժվելու դեպքում կամ առհասարակ չբուժվելու դեպքում կարող են առաջանալ կանանց և տղամարդկանց անպտղություններ՛՛,-մասնագետը տեղեկացրեց, որ մոտավորապես 20 տարածված սեռավարակ կա:  Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ