20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Բռնցքամարտի նոր մարզասրահի բացում Իջևան քաղաքում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում ներկա է գտնվել օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզասրահի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Իջևանի թիվ 1 […]

Բիզնես-դասի ուղեւորները ինքնաթիռում իրար են ծեծել /վիդեո/

Գոայից Ուֆա թռչող ինքնաթիռի բիզնես-դասի սրահում ռուս զբոսաշրջիկներն իրար են ծեծել: Մեկ այլ ուղեւոր նկարահանել է տեղի ունեցածը եւ տեսանյութը տեղադրել է համացանցում:Տեսանյութի հեղինակը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին՝ 10 հազար մետր բարձրության վրա: Ոչ սթափ վիճակում գտնվող ուղեւորը վիրավորում է մեկ այլ ուղեւորի, ինչից հետո նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվում: […]

Առայժմ դեղերը չեն թանկանա

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուարդյանը պատասխանելով երկու լրատվամիջոցի հարցին, թե սպասվող գնաճին զուգահեռ հնարավո՞ր է դեղերի թանկացում լինի ասաց, որ կանխատեսում չի կարող անել:“Եթե լինեն լուրջ փոփոխություններ, չեմ բացառում, որ ինչպես մնացած ապրանքներն, այնպես էլ դեղորայքը չթանկանա: Այս պահին նման խնդիր չկա, եւ մենք անում ենք ամեն ինչ, որ կենսունակության նշանակություն ունեցող դեղորայքը չենթարկվի գների […]

Օրեցօր լճանում է. ազատամարտիկները լքեցին

Ոչ իշխանական ուժերի կողմից սկսված գործընթացն օրեցօր լճանում է: Մի փոքր պատմական ակնարկ անենք ոչ իշխանական ուժերի քաղաքական անցյալից: Շարժումը սկսեցին չորս խորհրդարանական ուժերով: Օրակարգային մի քանի հարցերի շուրջ անհամաձայնությունների հետևանքով ոչ իշխանականների կառույցն ունեցավ թվային փոփոխություն: Մասնավորապես, ՀՅԴ-ն, սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ չկիսելով ոչ իշխանականների մյուս ներկայացուցիչների մոտեցումները, լքեց «քաղաքական դաշինքը»: Հոկտեմբերյան երկու ցույցերից […]

Անգամ շներն են վրա տվել. փակվեց հերթական խորքային հորը /վիդեո/

2014 թվականի հուլիսի 16-ից ՀՀ բանապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը 5 ամսվա ընթացքում փակել է այն խորքային հորերը, որոնք անհրաժեշտություն չեն ունեցել: Այս աշխատանքների արդյունքում խնայվել է վարկյանում ՝ 22 հազար 5 հարյուր լիտր ջուր: Հերթական փակվող հորը՝ Արմավիրի մարզի՝ Արաքս  գյուղում էր: Անցած 5 ամիսների ընթացքում փակվել է 244 […]

ՃՈ պետի կոչը

 ՀՀ ճանապարհայինոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը կոչով է հանդես եկել. ՛՛Մայրաքաղաքում տեղացած առաջին ձյունը, բարեբախտաբար ճանապարհատրանսպորտային վթարների կամ պատահարների պատճառ չի հանդիսացել, փողոցներն էլ երթևեկելի են: Ձյունը տհաճ անակնկալներ չի մատուցել, սակայն, հատկապես վարորդներին մտորելու առիթ է տվել: Ձմեռային անվադողերը պարտադիր են և ամենակարևորը` անվտանգ: Տրանսպորտային միջոցների անվադողերը ձմեռայինով փոխարինելը մեր […]

՛՛Չէի ցանկանա, որ անտանելի դառնաք, տիկի՛ն Փոստանջյան՛՛

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց դատապարտյալից մի նամակ, որտեղ շատ հարցերի հետ նա ներկայացացրեց մի անկեդոտ նախագահի մասին: Սակայն նրան ընդհատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսափողը տրամադրելով Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին:“Չէի ցանկանա, որ անտանելի դառնաք, տիկին Փոստանջյան“,-ասաց նա:

Ինչպես է քույրերին հաջողվում խուսափել ավտոբուսում բռնաբարության զոհ դառնալուց /վիդեո/

Հնդկաստանում լայն արձագանք է ստացել տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են երկու քույրերը ավտոբուսում դիմադրում տղամարդկանց, որոնք փորձում են սեռական ոտնձգություններ կատարել նրանց նկատմամբ, հաղորդում է NDTV-ը:  Ավտոբուսի մյուս ուղեւորները հանգիստ հետեւել են, թե ինչպես են քույրերը հանցագործներին գոտիով ծեծում: Ուղեւորներից մեկը նկարահանել է տեղի ունեցածը եւ տեղադրել համացանցում: Ավելի ուշ 22-ամյա Արատին եւ […]

Բնապահպանության նախարարն ընդունել է

Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթի Լիչին: Արամայիս Գրիգորյանը ողջունել է տիկին Լիչի քաղաքավարական այցը բնապահպանության նախարարություն և շնորհակալություն հայտնել ոլորտի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կողմերը քննարկել են ՀՀ-ում և, ընդհանրապես, աշխարհում առկա բնապահպանական խնդիրները, անդրադարձել մեր երկրում բնության հատուկ պահպանվող տարածքների, էկոտուրիզմի զարգացման […]

Մշակույթի նախարարը դժգոհեց

ՀՀ մշակույթի նախարար  Հասմիկ Պողոսյանը երբ պատասխանում էր պատգամավոր Կարինե Պողոսյանի հարցին, սահմանամերձ գյուղերում մշակութային ծրագրեր իրականացնելու համար, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ազդանշան հնչեցրեց: “Բայց ես դեռ կեսն էլ չեմ պատասխանել”,-զարմացավ նախարարը: Պարզվեց Կարինե Պողոսյանի հարցադրմանը լրացում ուներ: Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, պատգամավորը վարաչպետի ազգականն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ