28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մենք մեր մեջ կռիվ սկսե՞նք այդ օրերին, այլ ձև չկա՞. Ռուստամյանը՝ Բերձորից

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ԱԺ կանոնակարգի խախտում էր այն, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը քառօրյային չներկայացավ Ազգային ժողով, երբ քննարկվում էր ՎՊ հաշվետվությունը: ՛՛Նման դեպքերը պետք է բացառենք, պետք է ամեն ինչ կատարվի օրենքի տառին ու ոգուն համապատասխան՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա:

Ինչ վերաբերում է Բերձորի միջադեպին, ապա Ռուստամյանը դատապարտեց կատարված բռնությունը, և նշեց, որ համաչափ չի եղել այդ բռնություն: ՛՛Նախ պետք է իշխանություններն ու բոլորս էլ, այդ թվում ԼՂՀ իշխանություններն ընդունեն, որ  անկախ պետություն է Ղարաբաղը, եկեք, օյիններ չանենք, մենք ըդնունել ենք դա:  Կամ ընդունում ենք, որ կա այդպիսի անկախ պետություն, կամ ոչ, եթե ընդունում ենք, ուրեմն այսպես Ադրբեջանի ջրաղացին ջուր ենք լցնում՛՛:

Ըստ Ռուստամյանի՝ յուրաքանչյուր երկրում էլ կմերժեն, որ այլ երկրի քաղաքացիներ երթ անեն իրենց երկրում: ՛՛Ես նպատակները չեմ ընդունում ՛՛Հիմնադիր խորհրդարանի՛՛, որ քաղաքական նպատակները կապվեն ցեղասպանության հարյուրամյակի հետ, մենք մեր մեջ կռիվ սկսե՞նք այդ օրերին, փոխանակ հարյուրամյակի հետ կապված միասնական լինենք ու դրանով ուրախացնե՞նք մեր թշնամիների, այլ ձև չկա՞՛՛,-հարցրեց Ռուստամյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ