Ներկայացվել են ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության 2014 թ. կատարված աշխատանքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության 2014 թ. իրականացված աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ ԿԱ պետգույքի վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ 2014 թ. ընթացքում վարչության կողմից պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառվել է 7455 […]





































