07 Մարտի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Դա ԱՄՆ նախագահի ընտրությունն է. Վիգեն Սարգսյան

«Մենք երկար ժամանակ ամերիկյան կողմից պաշտոնապես լսել ենք, որ պետությունը ներկայացված է լինելու նախագահական պատվիրակությամբ՝ այսինքն` նախագահի կողմից նշանակված պատվիրակությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանն՝ ի պատասխան հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ապրիլի 24-ին Միացյալ նահանգներից Հայաստան ժամանող պատվիրակության կազմի վերաբերյալ: Նկատենք, որ պատվիրակությունը գլխավորելու […]

Ազատություն հերոսներին. բողոքի ակցիա Բելգիայում ՀՀ դեսպանատան մոտ /վիդեո/

Բրյուսելում ՀՀ դեսպանատան դիմաց բրյուսելաբնակ հայերն ապրիլի 20 ին բողոքի ցույց է կազմակերպվել՝ ի պաշտպանություն ապրիլի 7 ին տեղի ունեցած Հիմնադիր  Խորհրդարանի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի,  Պավել Մանուկյանի,  Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի ապօրինի ձերբակալությունների: Դիմում – բողոքում ասվում էր՝ Նրանց  նկատմամբ  պարտադրված  շինծու  մեղադրանքն  ու առավել ևս  ձերբակալությունը, չունի ոչ մի հիմք  ևդատապարտելի է: Կոչ ենք անում  հայ հայրենասերներին դադարեցնել զսպված կեցվածքը, որն այս պահին հավասարազոր է հանցանքի  և գնալ Ժիրայր Սեֆիլյան – Պավել Մանուկյան հայ տեսակի ետևից : Ի՞նչ ենք պատասխանելու մեր երեխաներին,  երբ նրանք հարցնեն, թե ինչու են ազգի հերոս և նվիրյալ հայորդիներըգտնվում բանտերում: Ուշքի եկեք : Հայ ժողովրդի  դարավոր երազանքի  մասին են խոսում մարդիկ, որոնք  իրականում անհաղորդ են մեր ազգի անցյալին,սպանում են նրա ներկան և անհեթեթ են դարձնում ապագայի կա ազգային երազանքի մասին ցանկացած խոսք: Այսռեժիմի կողմից նման քայլերն իրականում նպատակունեն ձախողել առողջ ու կենսունակ Հայաստանի կայացումը, որըհայ ժողովրդի երազանքի իրականացման միակ երաշխիքն է: Ապրիլի 24ին հանրահավաք անցկացնելու կոչեր հնչեցնողներին մեկուսացնելը թե՛ քաղաքական, և թե՛ իրավականառումով առնվազն անհեթեթություն է : Պահանջում ենք, որ Հայաստանում գործող Եստաբլիշմենտն  անհապաղ  ազատ արձակի մեր ազատամարտիկներին: Ձեռքներդ հեռու մեր ազատամարտի հերոսներից :

Իրարանցում «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմաց

«Հայ կանանց ճակատի» ներկայացուցիչներն ակցիա են փորձել անցկացնել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմաց՝ հյուրանոցում գտնվող բազմաթիվ արտասահմանիցի հյուրերին իրազեկելու Հայաստանի քաղբանտարկյալների մասին: Կանանց ակցիան խոչընդոտվել է ոստիկանների կողմից. նրանց մոտեցած ոստիկանները մոտեցել են պատռել են նրանց պաստառները և փորձել են հեռացնել հյուրանոցի դիմացից:

Ցեղասպանագետը հայերին առաջարկում է ներգրավել «Playboy»-ի աստղերին

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համահիմնադիր և նախկին Իսրայել Չարնին առաջարկում է ստեղծել համաշխարհային կազմակերպություն, որը կկոչվի ցեղասպանությունից տուժած ժողովուրդների համաշխարհային միություն և առաջարկում է հենց հայ ժողովրդին առաջնորդել այդ կազմակերպությունը: Նման առաջարկով նա հանդես եկավ այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ: Այդ կազմակերպությունը, ըստ նրա, կարող է կարևոր դերակատարություն ունենալ կյանքի իրավունքի անունից գործող ժողովուրդների […]

ԵՏՄ-ի հետ առևտրի ծավալները . նախարարը մանրամասնում է/վիդեո/

«Տնտեսական աճի ու առևտրի ծավալների նվազումը, դրանք համախառն ներքին արդյունքի կամ տնտեսական ակտիվության վրա ազդեցության առումով, մեկը մյուսին կոմպենսացնում են»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա նշեց, որ առևտրի ծավալների անկումը կոմպենսացվում է, մասնավորապես, արդյունաբերության և արտահանման աճի և արդյունաբերության ծավալների հետ: «Օրինակ՝ մեր հաշվարկներով, առանց էներգետիկայի, […]

Թուրքիայի համար անակնկալ էր Պուտինի որոշումը. թուրք ֆոտոլրագրող

Արդեն հայտնել ենք, որ Երևանում այսօր ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցում է նաև թուրքական «Զաման» թերթի ֆոտոլրագրող Սելահաթին Սևին: Հայ գործընկերների հետ զրույցում նա հայտարարեց, որ Թուրքայի համար անակնկալ էր ապրիլի 24-ին Հայաստան մեկնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, քանի որ Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: «Պետք չէ այդքան կարևորություն տալ, […]

Բերման է ենթարկվել Անի Նավասարդյանը

Այսօր  ոստիկանները բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի անդամ Անի Նավասարդյանին, ով մի խումբ երիտասարդների հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ակցիա էր անցկացնում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ: Անի Նավասարդյանը տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանություն: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ