18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Օրվա փաստը

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Այս անգամ ներկայացվում է 2012-2014թթ. ընթացքում մայրաքաղաքում տնկված վարդակակաչների քանակը:

Ովքեր չգրանցվեն, կտուգանվեն

«Մոտ յոթ հազար վարորդ գրանցվել է և օրինական դաշտում աշխատում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նախարարը վստահեցրեց, որ գրանցումը նորմալ ընթանում է: «Ովքեր չգրանցվեն, օրենքի սահմաններում տուգանվելու են, բայց մարդիկ նորմալ գրանցվում են ու տուգանվելու կարիք չկա»,-նշեց նա: Հիշեցնենք, որ տաքսիստները բողոքում էին օրենքի նոր փոփոխությունից, որով պիտի լիցենզիա […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկում Վիեննայում

Ապրիլի 7-ին Վիեննայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության Մեծ դահլիճում Ավստրիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեկի բրյուսելյան գրասենյակի, Եվրոպական հանձնաժողովի ավստրիական ներկայացուցչության և Ավստրիայի Կանաչների կուսակցության հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան – Աղետ և ապագա. Կենաց-մահու 100 տարի» խորագրով քննարկում: Ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն, […]

Աշխարհը գրում է Քիմ Քարդաշյանի եւ Հայաստանի հրճվանքի մասին

Համաշխարհային մամուլն անդրադարձել է ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի այցին Հայաստան: Քիմի այցելության մասին գրել են ամենահեղինակավոր պարբերականները: Պարբերականները մեջ են բերել Քիմ եւ Քլոե Քարդաշյանների գրառումները սոցկայքերում: Քիմը մասնավորապես գրել էր. «Հայաստան, մենք այստեղ ենք: Շատ երախտապարտ ենք լինել այստեղ և սկսել մի ողջ կյանքի ճանապարհորդությունը: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր […]

Կոշիկը, հագուստը թանկացել են

Այս տարվա մարտ ամսին, փետրվարի համեմատ, 0.1 տոկոս գնանկում է տեղի ունեցել: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ վերջին երեք ամիսներին գնաճ է տեղի ունեցել, որը կազմել է 2,3 %: 2015թ. մարտին, փետրվարի համեմատ, […]

Գումար Վահան Հովհաննիսյանի հուղարկավորության համար

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի թաղման, ծիսակատարության, հուշատախտակի, մահարձանի պատրաստման համար յոթ միլոիոն չորս հարյուր հազար դրամ հատկացնել: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հինգ հազար եվրոյի համարժեք դրամի չափ հատկացվելու է ԱԳ նախարարությանը` Վահան Հովհաննիսյանի մարմինը Գերմանիայից Հայաստան տեղափոխելու համար: 

Ծնվել է 199 տղա և 160 աղջիկ

Մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 45 788 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 359 երեխա` 199 տղա և 160 աղջիկ:  

«Ինչ-որ պահի մեր ազգանունները պիտի հայերեն դարձնենք». սա լուրջ

Ազգային ժողովում քննարկվում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ ընդունված համահայկական հռչակագիրը ԱԺ-ի կողմից որպես հայտարարության տեքստ ընդունելու հարցը: Նախագծի հեղինակը մի շարք պատգամավորներ են: Երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը թվում էր հեղինակ պատգամավորների անունները, Վահե Էնֆիաջյանի ազգանվան փոխարեն ասաց Էնֆաջյան: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, և ԱԺ նախագահը կես կատակ, կես լուրջ ասաց. […]

Ռուսաստանի Ֆիլհարմոնիկը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Երևանում համերգներով հանդես կգա

1915թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Հայաստանում հանդես կգա Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ, – տեղեկացնում է «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալությունը: Համերգները տեղի կունենան Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ապրիլի 14-ին նվագախումբը հանդես կգա  Մոցարտի  «Նվագախմբով դաշնամուրի կոնցերտ №12 լյա մաժոր»  և  «Ռեքվիեմ» ստեղծագործություններով,  ապրիլի 15-ին՝ […]

Քիմ Քարդաշյանը Ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմ է նկարահանելու. Թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքական մի շարք էլէկտրոնային լրատվամիջոցներն անդրադարձել են աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած այցին: Առաջատար լրատվամիջոցներից «Hurriyet»-ը, «Vatan»-ը, «Haber 3»-ը, «A24»-ը և տասնյակ այլ լրատվական կայքեր, լուսաբանելով Քարդաշյանների ընտանիքի երևանյան այցը, ընդգծել են, որ նախատեսված է այցի ընթացքում նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական ֆիլմ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Քիմ Քարդաշյանն իր ամուսնու, դստեր և քրոջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ