28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«Դրան ինքս չէի հավատա»

 «Ունենք նոր հզորություններ, որոնք գործարկվել են, մասնավորապես Թեղուտը, ալբիոն տեխնոլոգիայով արտադրումը, որոնք լուրջ արտահանման ծավալներ են ապահովում նույնիսկ ցածր պղնձի ու մոլիբդենի միջազգային գնի պայմաններում: Իսկ դա խոսում է նրա մասին, որ ներդրողները, որոնք այդ ոլորտում աշխատում են, ավելի լիահույս են այդ ոլորտի զարգացման համար, քան հաշվարկի արդյունքում ստեղծվածը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա նշեց, որ հունվար ամիսն ամենապասիվ ամիսներից է, դրան զուգահեռ՝ ըստ նրա՝ ԵՏՄ անդամակցության հետ կապված կային սպասումներ, որոշակի տեխնիական խնդիրներ, որոնք օբյեկտիվ են:

«Օբյեկտիվ է նաև մեր արտահանման անկումը: Նորմալ չէր լինի, եթե մեր գործընկեր երկրում, որի հետ ունենք 25%-ի ավել առևտրի ծավալ, նման տատանումների դեպքում մեզ մոտ ընդհանրապես ոչ մի ազդեցություն չլիներ, դրան ինքս չէի հավատա»,-ասաց նա: Հարցին, թե հակասող չեն տվյալները, որ արտաքին առևտուրը 28%-ից ավելի անկում է ապրում, բայց միաժամանակ նշվում է տնտեսական ակտիվություն, կամ արդյունաբերությունն աճում է, բայց էլեկտրաէներգիայի ծախսի մեծ չափով կրճատում է արձանագրվում, նախարարը պատասխանեց. 

«Հակասող չեն, ես կարող եմ նույնիսկ բերել գործոններ, որ դրանք կոմպենսացվում են: Նախ առևտրի անկումն այնքան չէ, ինչքան նշված է, որովհետև այնուամենայնիվ ԵՏՄ երկրների հետ մեր վիճակագրությունը դեռևս լրիվ չէ, կարող եմ ասել՝ ընդհանրապես ներառված չէ: Երկրորդ՝ դա միայն մի գործոն չէ, որով կարող ենք կողմնորոշել, օրինակ՝ էլեկտրաէներգիայի ծավալների անկումը մի քանի պատճառ ունի, նախ բոլորդ էլ նկատած կլինեք, որ բնակչությունը, արտադրամասերը՝ սկսած ջերմոցներից, արդյունաբերական ձեռնարկությունները, բոլորն աշխատում են առավել էներգոխնայող ռեժիմով:

Եվ հետո տաք ձմեռ էր, որը էլեկտրաէներգիայի վրա լուրջ ազդեցություն ունի, հետո էքսպորտի ծավալները, որոնք կապված են Իրանի շուկայի հետ, և ըստ մեր կանխատեսումների՝ Իրանի էքսպորտի ավելացումը կլինի գարնանը և ամռանը և հունիսին կհասնենք միայն 100%-ի»:

Նախարարը դժգահեց լրագրողներից, թե խնդիրները բարձրաձայնում են, բայց լավ չեն լուսաբանում «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը: «Պետք է գնալ և տեսնել, թե ինչ կա Հայաստանում: Նույնիսկ մասնակիցներ էին զարմացած, որ Հայաստանում այդքան տեսականի է արտադրվում»,-ասաց նա: Դիտարկմանը, թե պարտադիր չէ հանդիպել ցուցահանդեսի մասնակիներն, երբ դրանց սեփականատերերի մեծ մասը Ազգային ժողովում, են և նրանք են խոսում շուկայում առկա խնդիրների մասին, նախարարը պատասխանեց.

«ԱԺ այն պատգամավորները, որոնք ասում են արտահանումը վատ վիճակում է, նրանք պետք է ունենային տարիներ առաջ մարկետինգի ծառայություն և նաև այլ շուկաների փնտրտուքով զբաղվեին: Եթե ուզում են շահույթ ստանալ, ապա պետք է անպայման մի քիչ փող ծախսել»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ