18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Կեղծ թղթադրամներ են շրջանառվում

Ապրիլի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, Կապանի և Էրեբունու բաժինների, ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Արցախի փողոցից, կեղծ թղթադրամ պատրաստելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել  Տիգրան Եգանյանին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 205 հատ, 10 հազար դրամ անվանական արժեքով ՀՀ կեղծ […]

«Թույլ տվեք, հարցնենք մարդկանց»

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանն այսօր կառավարությանը ներկայացրեց որոշում, որով փոփոխություններ են կատարվում մի շարք օրենքներում:  Փոփոխություններ են կատարվելու «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում», «Արտոնագրային հարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներում: Արմեն Եղիազարյանն ասաց, որ էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման դեպքում խնդիր […]

Ցնցող ողբերգություն` «Ողբերգականը»

Ապրիլի 8-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչեց Գուստավ Մալերի Սիմֆոնիա թիվ 6-ը «Ողբերգական»։ Համերգը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Գուստավ Մալերը 1904-ի ամռանն իր նամակներից մեկում, անդրադառնալով Թիվ 6 սիմֆոնիային, գրում է. «Վեցերորդս պատրաստ է։ Կարծում եմ՝ ինձ հաջողվեց։ Հազար […]

Պատգամավորի բաց նամակը կառավարությանը

Բաց նամակ ՀՀ կառավարությանը Այսօր՝  կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, գրավոր հարցերի ավարտից հետո սկսված բանավոր հարցերի հերթագրման ժամանակ կրկին տեխնիկական պատճառներով  հնարավորություն չունեցա կառավարության ներկայացուցչին ուղղել իմ հարցը: Ներկայացնում եմ այն հարցը, որը պատրաստվում էի հնչեցնել Ազգային Ժողովում: Հարցն ունի նախապատմություն, որը սկսվել է դեռևս ութ ամիս առաջ:  Դիմումներ էին ստացվել, որ Գեղարքունիքի […]

Գլխավոր դատախազը հանդիպեց ԱՄՆ նորանշանակ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: ՀՀ գլխավոր դատաախազը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ ՀՀ դատախազության և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը կշարունակվի՝ դառնալով առավել նպատակային և արդյունավետ: Դեսպան Միլսի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դատախազության համակարգի առջև դրված […]

ԱԱԾ-ից նվիրաբերում են

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ որոշում, որով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանն ամրացված՝ 5,995.0 հազար դրամ արժեքով Հունդաի էլանտրա մակնիշի ավտոմեքենան նվիրաբերվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գործունեությանն աջակցելու նպատակով:  

Ինչ է ուզում Քոչարյանը. 168 Ժամ

«168 Ժամը» քաղաքագետի հետ զրույցում վերլուծել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մոտիվացիան, գրելով. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձեց տարանջատվել և իշխանությունից, և ԲՀԿ-ից»,- ասաց քաղաքական և ընտրական տեխնո;լոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցին: Նա, մասնավորապես անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցի քաղաքական բաղադրիչին, նշեց, որ ինչպես նախորդ հարցազրույցներում, […]

Անվճար համակարգիչներ

Այսօր կառավարությունը հավանություն տվեց առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու` «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» փուլային ծրագրին և փորձնական փուլի նկարագրին: Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը նշեց, որ ծրագրի փորձնական փուլի ֆինանսավորումն իրականացվելու է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով, ծրագրի շրջանակներում՝ տեղական արտադրությունը խթանելու նպատակով աշակերտներին անհատույց տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ, որոնք ձեռք […]

Սպասվում են ձերբակալություններ. Հրապարակ

«Դատելով իշխանության վերջին շրջանի գործողություններից, մանավանդ այն հանգամանքից, որ սկսել են նեղել նաեւ յուրային գործարարներին (Հակոբ Հակոբյան, Աշոտ Աղաբաբյան, Գարեգին Նուշիկյան եւ այլք)՝ տարբեր ստուգումների, տուգանքների տեսքով, կարելի է եզրակացնել, որ բյուջեի «հատակն» արդեն երեւում է, եւ այն լցնելու հրատապ խնդիր է առաջացել, գրում է «Հրապարակը»:  Թերթի տեղեկություններով, «նեղում են» ոչ միայն խոշորներին, այլեւ մանր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ