19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Այ ախպեր…դառել ենք մաֆիո՞զ ԱԺ, ո՞նց կարելի ա սենց բան թույլ տալ

«Հազար ներողություն էս բառի համար՝ էսքան թեթևամիտ ձևով նման օրենք է բերվում, էսպիսի օրենքներն էսպես ափալ-թափալ չեն բերվում, ՌԴ-ին հարցրե՞լ եք, որ նման օրենք եք ընդունում, էսպե՞ս ենք մեր գործընկերային պարտականությունները կատարում, բա որ էստեղ նստածներից մեկը վերցնի ու Պուտինին նամակին գրի»,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու օրենքի նախագծի մասին:

Համաձայն փոփոխության՝ արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք պետք է շինարարական աշխատանքներ կատարեն, պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող որևէ շինարարական կազմակերպության հետ, ապա 13 տոկոս եկամտահարկ և 5 տոկոս շահութահարկ վճարեն ՀՀ պետբյուջե, այլ ոչ թե տվյալ երկրի բյուջե: «Ես հոգհնել եմ արտասահմանյան հայ օլիգարխներից, դրանք էս պետությունը մի օր կքանդեն, արդեն մենք լրիվ քանդում ենք հարկային դաշտը, առաջին անգամ եմ տեսնում, որ շահութահարկ, եկամտահարկ դիֆերենցեն ըստ աշխատանքների, սովորաբար նման դիֆերենցման կարելի է ենթարկել անուղակի հարկերը:

Էստեղ ինձ պետք չէ հակառակում համոզել, այ ախպեր ես էստեղ եմ աշխատում 24% տամ, գնում եմ ՌԴ աշխատեմ 13, ի՞նչ եք ասում՝ ասո՞ւմ եք արտագաղթի, հոգնե՞լ եք մեզանից: Պարոն Սահակյան, ո՞ն կարա սենց օրինագիծ մտնի ԱԺ, մենք, ինչ է, դառել ենք մաֆիո՞զ ԱԺ, ո՞նց կարելի ա սենց բան թույլ տալ»,-դիմելով գլխավոր զեկուցողին ասաց Բագրատյանը: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը համաձայնեց տնտեսագետ պատգամավորի դիտարկումների հետ, բայց ներկայացրեց Կառավարության պարզաբանումը օրենքի վերաբերյալ.

«Հարկման արդարացիության և հորիզոնական ու ուղղահայաց արդարության տեսանկյունից ճիշտ է, որ միևնույն չափի եկամուտը նույն դրույքաչափով հարկվի, սա աքսիոմա է, որը չեմ փորձի վիճարկել, բայց ուզում եմ նշել, որ մեր առջև ծառացած կոնկրետ խնդիր ենք կարգավորում, և այն օգուտները, որ կստանանք խնդիրների կարգավորումից, կարծում եմ՝ ավելի են քան հարկման հորիզոնական կամ ուղղահայաց արդարության սկզբունքը»:

Փոխնախարարը հավաստիացրեց, որ ՌԴ-ի հետ որևէ խնդիր չկա, որովհետև ԵՏՄ-ին անդամակցող յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում հարկման դրույքաչափերը և որևէ սահմանափակում չկա այս հարցում:  «Թողեք արձանագրեմ, որ ասում եք ճիշտ եք, բայց… Ձեր բայցը սպանում է արդեն»,-հակադարձեց Հրանտ Բագրատյանը՝ ընդգծելով, որ բայցից հետո որևէ պատասխան չի լսել փոխնախարարից: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ