Նալբանդյանը Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Ապրիլի 28-29-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ: Նախարար Նալբանդյանը կմասնակցի Փարիզի քաղաքապետարանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ընդունելությանը, որի շրջանակներում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև՝ հեղինակավոր «Politique Internationale» հանդեսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսը։ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում […]





































