07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Սա հարվածում է յուրաքանչյուր քաղաքացու գրպանին /վիդեո/

<<Այսօր Ռոբերտ Նազարյանն էլ է խոսել, և ես չեմ կարող ավելի պրոֆեսիոնալ ինֆորմացիա տալ, քան պարոն Նազարյանը: Կարծում եմ, որ նրա գնահատականներին ավելացնելու բան չունեմ, կարող եմ միանալ դրանց ու նշել, որ սուբյեկտիվ պատճառներով թանկացումը ընդունելի չէ>>,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ ճիշտ չէ ու չի լինի, որ մեր քաղաքացիները վճարեն էլեկտրացանցերի վատ մենեջմենթի համար :

<<Յուրաքանչյուր թանկացում դրական չէ, բոլորս՝ իշխանություն, թե ընդդիմություն, որովհետև եթե կա թանկացում, բնականաբար, սա հարվածում է յուրաքանչյուր քաղաքացու գրպանին, մանավանդ երբ կան բազմաթիվ խնդիրներ: Մենք լուսնից չենք իջել ու հասկանում ենք, որ ցանկացած թանկացում չի բխում ոչ մեկի շահերից, ամենաշտը իշխանությունն է, որ շահագրգռված չէ, որ լինեն թանկացումներ, բայց կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ>>,-շեշտեց նա:

Ամեն դեպքում ԱԺ փոխնախագահը գտնում է, որ սուբյեկտիվ պատճառներով թանկացումներն ընդունելի չեն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ