10 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Աղոթքի համաշխարհային օր` մայիսի 24-ին

Այս տարի մայիսի 24-ին կկայանա Աղոթքի Համաշխարհային օրը: Ամեն տարի այս օրը աշխարհում մարդիկ աղոթքի իրենց ձայնն են հղում Աստծուն` խնդրելով նրան փրկել ու ողորմել իրենց ժողովուրդներին, գրում է bognews.org-ը:

Կազմակերպիչները նշում են, որ այդ օրը` մայիսի 24-ին, ողջ աշխարհի քրիստոնյաները միասնաբար կաղոթեն` հավաքվելով տներում կամ հասարկական տարբեր վայրերում:

Աղոթքի շարժմանը միացել են ավելի քան 200 երկրներ, և ամեն տարի միանում են նոր մասնակիցներ:

Ըստ ավանդության՝ աղոթքից 10 օր առաջ՝ մայիսի 14-23-ը՝ մասնակից երկրներում կազմակերպվում են շուրջօրյա աղոթքներ: Աղոթքի օրից հետո՝ մայիսի 25-ից օգոստոսի 22-ը՝ 90 օրվա ընթացքում քրիստոնյաները կշարունակեն աղոթքները՝ այս անգամ աղոթելով այն երկրների համար, որտեղ Ավետարանը արգելված գիրք է համարվում:

Հաջորդ տարի Աղոթքի Համաշխարհային օրը կլինի մայիսի 16-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ