16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Տարօրինակ է

 <<Հայաստանը շատ է կարևորում մեր քաղաքականության երկխոսության շարունակությունը Եվրամիության հետ>>,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  

<<Մենք էլ, եվրոպացիներն էլ գտնում ենք, որ մեր հարաբերությունները պետք է շարունակենք : ՀՀ կարևորում է  ԵՄ հետ քաղաքական երկխոսության շարունակությունը, նման շահագրգռվածություն տեսնում ենք նաև  եվրոպացի գործընկերների կողմից>>,-նկատեց նա: Ինչ վերաբերում է պատվիրակության կազմին, ապա Շարմազանովը նշեց, որ այդ մասին դեռ կտեղեկացվի նախագահի աշխատակազմի կողմից:

Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, թե ՌԴ-ն օկուպանտ է, և հարցին, թե կարծում է, որ նման կոշտ դիրքորոշումը պայմանավորված է ՌԴ-ի վերաբերմունքով Հայոց ցեղասպանության նկատմամբ, Շարմազանովն ասաց, որ չի կարծում, թե ՌԴ-ն իր պաշտպանության կարիքն ունի. <<Բայց տարօրինակ է, որ օկուպացիայի վերաբերյալ, հարևանի կամ պետություններից մեկին օկուպանտ անվանելու իրավունք ունի Թուրքիայի քաղաքական վերնախավի ներակյացուցիչը, այդ թվում նաև վարչապետը: Մի պետություն, որը օրը ցերեկով օկուպացված է պահում Կիպրոսի հանրապետության 37 տոկոսը, փակ է պահում ՀՀ-ի հետ սահմանը, մի պետություն, որի զրոյի հասցրեց բոլոր հարևանների հետ հարաբերությունների հնարավորությունները, չեմ կարծում, որ նման իրավունք ունի>>:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ