03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

՛՛Մեզ մոտ քաղաքականությամբ չեն զբաղվում՛՛ /վիդեո/

՛՛Այսօր բոլորն են քաղաքականացված, դա բնական է, բայց քանի որ Նոյեմբերյանը սահմանային քաղաք է՝ մեզ մոտ քաղաքականությամբ չեն զբաղվում՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, երբ հետաքրքրվեցինք` ինչպես են այստեղ գնահատում ՀՀԿ խորհրդի նիստից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Մանրամասները՝ տեսանյութում:

Թավայով հարվածներ է հասցրել գլխին

Փետրվարի 14-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի հանրակացարանում` Սամվելենց տանը, կռիվ է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, հանրակացարանի 3-րդ հարկի միջանցքում, վիճաբանության ժամանակ, Գագիկի /տվյալները պարզվում են/ հարազատներից մեկը, ձեռքին եղած թավայով մի քանի անգամ հարվածել է 1977 թ. ծնված Սերգեյ Մ.-ի գլխին` […]

Ռուսական շոու-բիզնեսի 5 ամենագեղեցիկ զույգերը /ֆոտոշարք/

Ռուսական շոու-բիզնեսում գեղեցիկ աստղեր շատ կան: Քիչ չեն նաեւ գեղեցիկ աստղային ամուսնական զույգերը: Ռուսական կայքերը պարզել են, թե որոնք են շոու-բիզնեսի 5 ամենագեղեցիկ զույգերը: Դերասաններ Ալեքսեյ Չադովը` 33 տարեկան եւ Ագնիա դիտկովսկիտեն` 26 տարեկան: Ագինիան եւ Ալեքսեյը ծանոթացել են “Շոգ” ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ագնիան այդ ժամանակ 17 տարեկան էր, Չադովը` 24: Ոչ ոք չէր կարող […]

Տղամարդը և կինը թունավորումից մահացել են

Փետրվարի 15-ին, ժամը 09.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1934 թ. ծնված Ֆելիքս Հովհաննիսյանը և 1930 թ. ծնված Սեդա Սարգսյանը թունավորումից մահացել են: Պարզվել է, որ նրանք մահացել են գիշերը՝ տան ննջասենյակում, գազօջախին դրված կաթսայում եղած ուտելիքն այրվելու և դրանից առաջացած ծխից թունավորվելու հետևանքով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Կոկորդիլոսները մարդկանց հետ կարող են կապվել

Կոկորդիլոսները, պարզվում է, այնքան էլ սառնարյուն մարդակեր արարածներ չեն, ինչպես ընդունված է կարծել: Դրանք կարողանում են կապվել մարդկանց հետ, խաղալ նրանց եւ անգամ գազանանոցի այլ կենդանիների հետ` չփորձելով ուտել նրանց: նման եզրահանգման է եկել ամերիկացի մի գիտնական, հայտնում է РИА Новости-ն: ԱՄն-ի Թենեսսիի համալսարանի գիտնական Վլադիմիր Դինեցը պատմել է, որ 20 տարի առաջ մի մարդու […]

Եռյակից դեռ չեն պատասխանել

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն օրերս կրկին հանդես էր եկել եռյակին ուղղված իր առաջարկներով: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ եռյակի կողմից դեռևս արձագանքներ չի ստացել իր առաջարկների վերաբերյալ՝ ոչ հրապարակային, և ոչ էլ մասնավոր ինչ-որ ձևով:  Նշենք, որ այս առաջարկները Փոստանջյանն արել էր դեռևս հոկտեմբերի 15-ին: Առաջարկները սրանք էին՝ 1. “Ժառանգություն”, “Հայ ազգային […]

“Արուն տեսած տղերքը պատրաստ են ” /վիդեո/

՛՛Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության՛՛  անդամ-ազատամարտիկները արդեն մեկ շաբաթ է բարձրացել են հենակետային դիրքեր: Նրանք պատրաստ են թև ու թիկունք դառնալ սահմանապահ զինվորին: ՛՛Արուն տեսած բոլոր տղերքը պատրաստ են պատերազմի՛՛,-նշեց ՛՛Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն՛՛ ՀԿ նախագահ Յուրի Միքայելյանը: Նրա դիտարկմամբ` ժամկետային զինծառայողները նույնպես լավ պատրաստված են` թե հոգեպես, թե տեխնիկապես: ՛՛Մեր զինվորը պատրաստ է ամեն ինչի, […]

Գիտնականները պարզել են` որքան պիտի կշռի իդեալական կինը

Իսրայելցի գիտնականների կարծիքով` իդեալական կինը երկար ոտքերով նիհար արարածը չէ, ինչպես մտածում են շատերը: 170 սմ հասակ ունեցող գեղեցիկ սեռի ներկայացուցիչը պետք է 77 կգ կշռի: “Իդեալական կնոջ” բանաձեւի հեղինակներն այս անգամ հիմնվել են նախորդ տարվա բացահայտումներից մեկի վրա` քաշի թեթեւ ավելացումը երկարացնում է կյանքը: Այդ կերպ մասնագետները շրջանառության մեջ են դրել քաշի եւ հասակի […]

Անհրաժեշտ է մոտենալ Աստծուն զղջմամբ և ապաշխարությամբ. Օրվա խորհուրդը

Աստված ի սկզբանե Իր ներողամտությունն է հայտնել մեզ: Նա մեծ է Իր ողորմածությամբ: Մեզ էլ անհրաժեշտ է մոտենալ Աստծուն զղջմամբ և ապաշխարությամբ, սրբվել և մաքրվել Նրանով, որպեսզի Նրա Մեծության նմանությունն ունենանք՝ միմյանց ողորմածաբար ներելով: Եսայ. 1: 16-20 16 փետրվար, օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ