Մարզերում ևս փողոց են դուրս եկել
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացվեց երեկ ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Բողոքի ակցիա է անցկացվել Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում: Մարզերում բողոքի ակցիաներն ինքնաբուխ են եղել, մասնակիցներն էլ քաղաքացիական նախաձեռնություններն ու հասարարական ներկայացուցիչներն են: Ըստ մասնակիցների՝ սպառողները չպիտի վճարեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վատ մենեջմենթի ու կորուստների համար: […]





































