10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Կա միայն մեկ գիրք, և դա Աստվածաշունչն է

Անգլիացի գրող և պատմաբան ՎԱԼՏԵՐ ՍԿՈՏԸ, երբ մահվան մահճում էր, որդուն ասում է. -Տուր ինձ գիրքը: -Ո՞ր գիրքը, հայրի՛կ: Հայրը, փոքր-ինչ վեր բարձրացնելով գլուխը, ասում է. -Տղա՛ս, կա միայն մեկ գիրք, և դա Աստվածաշունչն է: Դա եղավ նրա վերջին խոսքը:

Հայկական կողմ որեւէ ադրբեջանական զինծառայող չի անցել. Հայաստանի ՊՆ

Ադրբեջանական մամուլում տեղ գտած լուրերի մասին, հայտնում ենք, որ ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը չենք բացառում, ինչը հետևում է Կարմիր խաչի երևանյան գրասենյակի միջնորդությունից:  Այսօր ժամը 15:00-ին Կարմիր խաչի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ը, երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ-երի մերձդիրքային հատվածից, դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի […]

Շվարցենեգերն ու նրա անդաստիարակ որդին /ֆոտո/

Պատրիկ Շվարցենեգեր  Հայտնի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի որդին` Պատրիկը, 17 տարեկանում հայտնվեց ոստիկանությունում` հելլոուինյան աղմկոտ երեկույթից անմիջապես հետո, որտեղ անչափահասները ալկոհոլ էին օգտագործել:  Օրեր առաջ էլ Պատրիկին խայտառակ կերպով վռնդեցին գիշերային ակումբից, որտեղ տղան հարբել էր ու սառույցով ծեծել դիջեին …:

Կարենն ու Կառլենը երազում են, որ մի օր կուշտ կքնեն

39-ամյա Ալմարան երեք երեխաների հետ ապրում է Իջևան քաղաքից դուրս՝ անտառում գտնվող կիսախարխուլ տնակում: Եկամտի որևէ աղբյուր չունեն, զբաղվում են միայն տնամերձ փոքրիկ հողամասը մշակելով: Ընտանիքը ծայրահեղ աղքատության մեջ է գտնվում, բացակայում են սանիտարահիգիենիկ տարրական պայմանները: Մեր այցելության ընթացքում տեսանք, որ չունեն էլեկտրաէներգիա, քանի որ այրվել են էլեկտրալարերը. հնարավորություն չունեն նոր էլեկտրալարեր գնելու: Տնակի ներսում […]

Շեֆիդ համար չես կռվում /վիդեո/

«Զինվորը առաջին հերթին կռվում է իր ընտանիքի համար, իր մեծ  «կռուգի» համար, ծանոթ-բարեկամների համար, հայրենիքի համար: Երբեք, դու քո շեֆի համար չես կռվում: Ազատամարտիկների նորից կռվի դաշտ դուրս գալը պայմանավորված է նրանով, թե ով ինչքա՞ն է ծերացած»: Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը գտնում է, որ սոցիալական վիճակը կապ չունի հայրենիքի հետ. «Զինվորը եթե ազգի զինվոր է, […]

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր է ընտրվել

«Քիչ առաջ հայտարարվեցին ՄԻԵԴ դատարանի դատավորի ընտրության արդյունքները: Ձայների բացարձակ մեծամասնությամբ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը»,-այս մասին  տեղեկացրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Բիբինը ձեր գլխին…

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր միկրոբլոգում գրում է. «Ռուսական որոշ լրատվամիջոցների մայդաունիզմնարդեն զզվեցրել ա։  Բիբինը ձեր գլխին…  Հ.Գ. «Մայդաունիզմ»- ը քաղաքական տերմին է, հանկարծ չշփոթել դաունի սինդրոմի հետ, կանխավ ներողություն եմ խնդրում այն բոլոր ծնողներից, որոնք պահի տակ կարող էին նույնացնել այս երկու հասկացողությունները»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ