Որոտան գետում քաղաքացի է ջրահեղձվել
Հուլիսի 2-ին, ժամը 16.30-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում՝ Որոտան գետում, քաղաքացի է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ջրասուզակով):
Պարզվել է, որ գետի ափից մոտ 7 մետր հեռավորության վրա՝ «Ղալաջղ գյոլ» կոչվող հատվածում, ջրահեղձվել է Սպանդարյան գյուղի թիվ 40 փողոցի բնակիչ՝ 1994 թ. ծնված Ա. Պ.-ը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Ժամը 23.06-ին ջրափրկարարները գետից դուրս են բերել 1994 թ. ծնված Ա. Պ.-ի դին: