02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Քննարկվում է Գյումրիում մեքենաշինական արտադրամաս կամ գործարարն բացելու հարցը /վիդեո/

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են եղել ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը, եռօրյա այցի շրջանակներում գտնվել են Բելառուսի հանրապետությունում: Հանդիպում է եղելԲելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի, պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ պատգամավորները ներկայացրին այցի մանրամասները:

Պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, կարեւորվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Նրա խոսքով՝ կարեւորվել է նաեւ համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ խորհրդարանական եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովներում: Շարմազանովը նշեց, որ անհրաժեշտ է համարել միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի շուրջ խորհրդարանականների առավել սերտ համագործակցությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, և ինչպես նշեց ԱԺ փոխնախագահը, հայ պատգամավորներն ասել են, որ մենք միայն հարցի խաղաղ  կարգավորման կողմնակիցն ենք: Էդուարդ Շարմազանովը դատապարտել է հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծումը եւ անթույլատրելի համարել Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը: Վլադիմիր Անդրեյչենկոն իր հերթին նշել է, որ Բելառուսը ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:

Այդ օրերին անդրադարձ է եղել նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: ԱԺ փոխնախագահն անհրաժեշտ է համարել միասնական պայքարը նացիստական գաղափարախոսության, ֆաշիզմի եւ այլատյացության դեմ:

Շարմազանովը հիշեցրեց, որ բազմաթիվ հայեր գնացել են ռազմաճակատ, հայերը նվիրել են իրենց կյանքը հանուն Բելառուսի անկախության, և Բրեստում հուլիսի 1-ին պատգամավորները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում Բրեստի ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի հանդիսավոր բացմանը:

Նշենք, որ խաչքարի բացմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը եւ մոսկվաբնակ ջավախքցի բարերար Անդրանիկ Սուրվալյանը:

Հունիսի 29-ին Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը:

Շարմազանովի խոսքով՝ քննարկվել են տնտեսական հարցեր ևս, ու Բելառուսի գործընկերները ցանկություն են հայտնել քննարկել Գյումրիում մեքենաշինական արտադրամաս կամ գործարարն բացելու հարցը:

Տաճատ Վարդապետյանը հավելեց, որ ակնհայտ էր դրական մոտեցումը իրենց նկատմամբ, ու առևտրատնտեսական հարաբերությունները պետք է համահունչ լինեն քաղաքկականին : <Ոչ միայն առաջին հուշարձանն էր Բրեստի ամրոցում, այլ կարծում եմ՝ այդ խաչքարը կամրջում է  հայ-բելառուսկան բարեկամությունը, նաև ավելի ջերմացնում այն>,-շեշտեց նա:

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ այս օրերին բելառուսական լրատվամիջոցներն անընդհատ անդրադարձել են իրենց այցին, նա բարձր գնահատեց պատվիրակության այս այցի նշանակությունը: Գագիկ Մելիքյանն էլ նկատեց, որ անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանությանն ու նշեց, որ եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, ֆաշիզմն էլ չէր լինի:

Մանրամասներն ու տեսանյութը՝ քիչ անց:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ