Ցուցարարների մոտ սառը զենք է հայտնաբերվել. ոստիկանության ողջամիտ ժամկետը
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում էր: Սակայն նա չմոտացավ ակտիվիստներին: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բողոքող քաղաքացիների մոտ տարբեր տեսակի սառը զենքեր են հայտնաբերվել: «Ոստիկանությունը բացի տեսանելի աշխատանքից, անտեսանելի աշխատանք է կատարում, ինչի մասին երբեմն չենք բարձրաձայնում, դուք չեք էլ իմանում: Երեկվա անտեսանելի աշխատանքի արդյունքում բիզեր, դանակներ են հայտնաբերվել […]





































