03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վստահությունը նաև շաքար չէ, որ մի օլիգարխի ասես՝ ներմուծի

«Իշխանությունն ինքը հասկանում է, որ սա յոթ դրամի խնդիրը չէ, և իշխանությունը պետք է փորձի լուծումներ տալ, քանի որ հակառակ դեպքում ինքն է  պրոբլեմներ ունենալու, չեն էլ բացատրում՝ որտեղից են տալու, օլիգարխներին են ասելու, թե իրենց գրապանից են տալու, թե որտեղից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի դեմ տարվող պայքարից: Նա համաձայն է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ Հայաստանում կա վստահության լուրջ խնդիր, ինչը նաև Ազգային անվտանգության խնդիրն է: «Բայց այդ վստահությունը նաև շաքար չէ, որ մի օլիգարխի ասես՝ ներմուծի ու մի օրվա մեջ լինի, դա քայլ առ քայլ պետք է բերել»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է կենդանի պատին, ապա Քոչարյանի խոսքով՝ դա լավ տեխնոլոգիա էր և լավ բան էր, հասարակության տեսանելի հատվածը, որ պետք է լոկոմոտիվ լինի հասարակության համար, փորձեց տեր կանգնի այդ հատվածին:

Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա նա կարծում է, որ ցույցը չի ցրվում, քանի որ և աստիճանաբար ցրվում են մարդիկ, արդեն քչաթիվ են, ինչպես նաև բռնու ուժ կիրառելը կարող է հակառակ էֆֆեկտը տալ: Խոսելով ոստիկանապետից՝ նա ասաց. «Ես կարծում եմ այստեղ երևի թե Վլադիմիր Գասպարյանին պետք է դիտարկել երկու տեսակետից՝ ոտիկանապետ ու որպես մարդ, ով մի պահ իրավունք ունի երևի թե անջատվել իր պաշտոնից ու զգալ իրեն ՀՀ քաղաքացի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ