Շեքսպիրը հանձնվել է
Ես հանձնեցի իմ հոգին Աստծո՝ իմ Արարչի ձեռքերի մեջ, և բացարձակ անսասան կերպով հավատում եմ իմ փրկչին՝ Հիսուս Քրիստոսին: Ուիլյամ Շեքսպիր
Ես հանձնեցի իմ հոգին Աստծո՝ իմ Արարչի ձեռքերի մեջ, և բացարձակ անսասան կերպով հավատում եմ իմ փրկչին՝ Հիսուս Քրիստոսին: Ուիլյամ Շեքսպիր
Ռուսաստանը մեծահարուստ հայերից մեկին հորդորել է անպայման գնել ՀԷՑ-ը, որպեսզի ինչ-ինչ զարգացումների դեպքում դրանք չազգայնացվեն, քանզի մենաշնորհային կարգավիճակ ունեցող ՀԷՑ-ի վարկային պարտավորությունների փաթեթն անչափ մեծ է: Գործարքն ամենեւին շահավետ չէ, այդուհանդերձ, կողմերն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել, և պոտենցիալ գնորդի պատվերով, որի անունը չեն ցանկանում այս պահին հրապարակել, միջազգային ամենաճանաչված ընկերություններից մեկն աուդիտ կիրականացնի բիբինյան […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը կկարգավորվի օրենքով, հայտնում է Ria.ru-ն: Կրեմլն այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել: Պեսկովը նշել է նաեւ, որ Ռուսաստանին ու Հայաստանին միավորում են պատմական կապերի, հայերն իրենց մերձավորագույն դաշնակիցներ են: Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը մեծ ուշադրությամբ Հայաստանի […]
Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային խաղը նշանավորվեց ոչ միայն նրանով, որ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դուրս վազեց խաղադաշտ՝ ՈՒԵՖԱ-ի կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային մոտ 100 հազար դոլար տուգանքի պատճառ դառնալով (մոտ 50 հազար՝ ստադիոն ներխուժելու համար, և մոտ 50 հազար էլ՝ քաղաքական ակցիայի), այլև նրանով, որ մերոնք ծրագրել էին ժամանակին Պորտուգալիայում կայացած Հայաստան-Պորտուգալիա խաղի «վրեժը» հիմնովին լուծել: […]
Վերջին շրջանում, երբ Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պարբերաբար հայտարարությամբ է հանդես գալիս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված միջադեպերի, հանցագործությունների մասին, մարզպետի «թասիբին» է կանգնում սյունեցի երիտասարդ պատգամավոր Հայկ Գրիգորյանը: «Առավոտը» սյունեցի մեկ այլ պատգամավոր՝ ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանից հետաքրքրվել է, թե նա մի ձայն չի հանում, համաձայն է Փոստանջյանի հետ: «Ամեն […]
Հունիսի 23-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության ստորաբաժանումները, բիրտ ուժ կիրառելով, ցրել են մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում իրականացվող՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, ֆիզիկական բռնության են ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների մոտ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, կոտրվել կամ վնասվել են նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացվել են տեսագրություններ ու լուսանկարներ։ Տուժած լրագրողների […]
Ներկայացնում ենք հատվածներ «Ժամանակ» թերթի վերլուծականից. «Բայց հավաքվածների և նույնիսկ նախաձեռնող խմբի անդամների շրջանում չկար ընդհանրական մոտեցում, թե ինչպիսին պետք է լինեն իրենց պահանջները և ինչպես պետք է հասնել դրանց կատարմանը: Մի մասը համարում է, որ պայքարը հանուն էլ.էներգիայի թացկացման մասին ՀԾԿՀ կայացրած որոշման կասեցման համար է: Ըստ այս տեսակետի կողմնակիցների՝ իրենք չպետք է հավելյալ […]
«Իրավունքը» գրում է. Երեկ Աժ նիստից հետո մի շարք պատգամավորներ խորհրդարանի մասնավոր միջանցքներում ամփոփում էին արտահերթ նիստը, իսկ ոմանք էլ ամփոփում էին ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանի պահվածքը: ԲՀԿ-ական ավագ սերնդի պատգամավորները մասնավորապես նշում էին. «Թե ասա Հրանտ, ասեցիր դեպուտատ եմ, հերիք էր էլի, հայհոյելս ո՞րն ա»: Մեկ ուրիշն էլ ասաց. «Ինձ էլ են ոստիկանները բռնում […]
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ռուսական որոշակի շրջանակներում ակտիվ քննարկվում է այն տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը փորձում է «Եվրազեսի» հիմնադրամից 1.5-2 մլրդ դոլարի չափով վարկ ստանալ: Այս մասին վարչապետի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը թերթին ասել է. «Կառավարությունը քննարկում է տարբեր վարկային ծրագրեր բոլոր դոնորների հետ: Բոլոր բանակցությունները տարվում են օրենքի տառին համապատասխան և չեն կարող գերազանցել օրենքով […]
Հունիսի յոթին տեղի ունեցած Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, բացակայում է ՀՀ-ից: «Ժամանակի» տեղեկություններով՝ նրա բացակայությունը կարող է կապված լինել իր անվտանգության ապահովման հետ կապված մտահոգություններով: Բացի այդ լուրջ ճնշման տակ են հայտնվել Հարությունյանին պատկանող բիզնես կառույցները, ինչը առանց իշխանությունների համաձայնության չէր լինի: Սա նշանակում է, որ իշխանությունը չի ցանկանում ներել […]
























