Ուրիշի սեղանին թամադայություն մի արա. Շարմազանովը՝ Բաղրամյանի դեպքերից /վիդեո/
«Աուդիտը երկարատև ճանապարհի սկիզբն է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Բաղրամյանի դեպքերից: Նա դրական է համարում երիտասարդների պայքարը, նրանց կոչերը, թե մենք ենք տերը մեր երկրի: «Շատ լավ է, որ մեր սիրելի երիտասարդները հանդես են գալիս «մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով, իհարկե, անկախ Հայաստանում այլ ձև չի էլ կարող լինել, մեր երիտասարդները, մեր քաղաքացիները պետք է լինեն մեր երկրի տերը:
Բայց նախագահը իր սողոմոնյան որոշումով իրապես հնարավորություն է տվել լինել երկրի տերը ու մասնակցել աուդիտի աշխատանքներին, քանի որ միայն պահանջատիրությամբ չենք կարող արդյունքների հասնել»,-նկատեց նա: Ըստ Շարմազանովի՝ հենց այս քաղաքացիական բողոքը հանգեցրեց նրան, որ իշխանություններն ավելի սթափ ու արագ գնահատեցին իրավիճակը: «Որևէ քաղաքացու գրպանից այդ յութ դրամը չի գնա ամենակարևորը»:
Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում այդ դրոշների ի հայտ գալուն՝ նա ասաց. «Ուրիշի սեղանին թամադայություն մի արա, մանավանդ ուրիշի դրոշներով, սեղանն ունի իր թամադան, դա մեր քաղաքացիներն են, և պետք չի գալ, սեղանիր դիրքը փոխել ու ասել՝ այս օրվանից ես եմ թամադան»:
Շարունակությունը՝ տեսանյութում: