01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Երկրաջերմային էներգետիկան, որպես ՀՀ էներգետիկ համակարգի հեռանկարային ոլորտ

Էներգետիկ անվտանգության հարցերը` ՀՀ էներգետիկ համակարգի խնդիրների ֆոնին արդիականություն են ձեռք բերում: Էներգետիկ անվտանգությունը ապահովելու հեռանկարային ուղղություններից է համարվում վերականգնվող էներգետիկան, հատկապես վերականգնվող էներգետիկայի այն ճյուղերը, որոնք էականորեն կախում չունեն բնական պայմանների տատանումներից և ունեն հաստատուն հզորություն: Այդ տեսակի վերականգնվող էներգետիկայի ճյուղերից է երկրաջերմային էներգետիկան: 

Երկրաջերմային էներգետիկան հիմնված է երկրագնդի միջուկից դեպի երկրի մակերևույթ բարձրացող բարձր ջերմաստիճանի ջրերի և գոլորշիների վրա: Նոր հրաբխային պրոցեսների բուռն զարգացումների պատճառով Հայաստանը երկրաջերմային էներգիայի զարգացման հեռանկարային տարածքներից մեկն է համարվում` ընդհանուր 150 ՄՎտ ներուժով: 

ՀՀ Կառավարությունը վերջին տարիներին աշխուժություն է ցուցաբերում այս ոլորտում համագործակցելով ՀԲ-ի հետ: Այս համագործակցության ամենավերջին արդյունքը եղել է մոտ 2 շաբաթ առաջ, ըստ որի ՀԲ 8.5 մլն. դոլար դրամաշնորհ է հատկացրել «Երկրաջերմայինհետախուզականհորատմանծրագրին», որով այն պարտավորվում է հետախուզական հորատանցքեր հորատել Կարկառ տեղամասում` պարզելու համար տեղամասի պիտանելիությունը: 

Նման մի ծրագիր ՀԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվել է Ջերմաղբյուր տեղամասում և ծրագրի ավարտից հետո կազմվել է Ջերմաղբյուր տեղամասի տվյալները, ըստ որոնց տեղամասում հնարավոր է կառուցել կայան, որի ընդհանուր հզորությունը կլինի 25 ՄՎտ, ներդրումային ծախսերը կկազմեն մոտ 40 մլն. դոլար, կայանի տարեկան արտադրողականությունը կկազմի 195 մլն. ԿՎԺ ն, արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կկազմի 2.44 ցենտ/ԿՎԺ (11.5 դրամ), իսկ ծրագրի տևողությունը կկազմի 30 տարի: 

Ափոփոելով նշենք, որ երկրաջերմային էներգետիկան ունի զարգացման բարձր տեմպեր և զարգացման ամեն փուլում նոր տեխնոլոգիաներ են հայտնաբերվում այդ աղբյուրները ավելի արդյունավետ շահագործելու համար: Ներկայում այն էֆֆեկտիվ ձևով շահագործվում է, ոչ միայն զարգացած երկրներում այլ նաև թերզարգացած երկրներում` ինչպիսին է օրինակ Քենիան, որտեղ էներգետիկայի 17%-ը ապահովում է հենց երկրաջերմային էներգետիկան:

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ