29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Օֆշորային սկանդալից

Նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի անվան հետ առնչվող օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանի քրգործով 1-ին նիստի օրը հայտնի է: Datalex.am-ի փոխանցմամբ՝ նիստի օրը հունիսի 24-ին է նշանակված՝ Էրեբունի եւ Նուբարաշեն  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:  Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ հանցավոր ճանապարհով ստացված […]

Խոր վշտով տեղեկացա. Քոչարյանը հեռագիր է հղել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ: «Խոր վշտով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, նշանավոր գործարար Քըրք Քըրքորյանի մահվան մասին: Ի խորոց սրտի ցավակցում եմ նրա բոլոր հարազատներին, բարեկամներին և ընկերներին: Ուժ և տոկունություն եմ մաղթում նրանց այս դժվար օրերին:  Քըրքորյանի ավանդը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գործում անուրանալի է: «Լինսի» […]

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ժամանակ մարզիկները ծեծկռտուք են սարքել /վիդեո/

Այսօր Բաքվի Եվրոպական խաղերում մենամարտի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել բելառուս և վրացի ազատ ոճի ըմբիշների միջև:  Միջադեպը տեղի է ունեցել մինչև 57 կգ քաշային կարգում բելառուս Վլադիսլավ Անդրեևի և վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլիի  քառորդ եզրափակչի մրցման ժամանակ: 2:1 հաշվով պարտվելու ընթացքում վրացի մարզիկն ապտակել է մրցակցին: Բելառուս մարզիկը նույնությամբ պատասխանել է վրացուն, ինչից հետո ըմբիշների միջև ծեծկռտուք […]

Ժաննա Ֆրիսկեի դասընկերուհին հրապարակել է անհայտը /ֆոտո/

Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի դասընկերուհին` Նատալյա Կրեչետովան, հրապարակել է երգչուհու` անհայտ լուսանկարները, որոնցում երգչուհին դեռ շատ երիտասարդ է, դեռահաս: «Դեռեւս հունվարին նա երազում էր երկրորդ երեխայի մասին, հույսով լի էր: Քնիր, իմ աղջիկ, դու շարունակում ես ապրել քո որդու մեջ»,- գրել է դասընկերուհին: Հիշեցնենք, որ Ֆրիսկեն մահացավ երկու օր առաջ` երկարատեւ հիվանդությունից հետո:  

Քաղաքական ուժերը նախագահի հետ հանդիպում են ունեցել

ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ինչպես նաև ՀՅԴ-ն երեկ հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փակագծերը չբացեց՝ համարելով, որ պետք չէ փակ հանդիպման մանրամասները բացել: Նա միայն նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հարցում ԲՀԿ-ի դիրքորոշման փոփոխություն չկա՝ դեմ են: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը ևս նշեցին, որ հանդիպումների ժամանակ քննարկել […]

Ուզում էր «Արտաշատ» հյուրանոցի տանիքից ցած նետվել

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել նետվելով Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող չգործող «Արտաշատ» հյուրանոցի տանիքից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Հրշեջ-փրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների ուժերով կանխվել է 51-ամյա Կ. Մ.-ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է Արտաշատ քաղաքի […]

Դավաճանությունը բացահայտելու նոր մեթոդ` մեքենայի միջոցով

Հայտնաբերվել է մեքենայի մակնիշի եւ դավաճանության միջեւ կապը: “Illicit Encounters” ծանոթությունների կայքը հարցում է անցկացրել 750 հազար օգտատերերի շրջանում եւ պարզել, թե որ մակնիշի մեքենաների սեփականատերերն են ավելի հաճախ դավաճանում իրենց կանանց:  “Դավաճանների վարկանշային աղյուսակի” առաջատարն է “Audi”-ն: Այս մակնիշի սեփականատերերի 22 տոկոսը աչքի չի ընկնում ամուսնական հավատարմությամբ: 2-րդ տեղում “BMW”-ն է: Այս մեքենայից օգտվողների […]

Բերման ենթարկածներին ազատ արձակեցին

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ակտիվիստներից վեցը, որոնք այսօր ավելի վաղ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովիշենքի մոտից բերման էին ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն, ազատ են արձակվել: Լրագրողների հետ զրույցում ակտիվիստներն ասացին, որ իրենց ոչ ոք բերման ենթարկելու մասին որոշման փաստաթուղթ չի ներկայացրել:

Կոլեկտորի վթար. կրկին Կարմիր Բլուրում

Արդեն որերորդ անգամ «Կարմիր բլուր» կայարանի հարակից տարածքի կոլեկտորը (խոշոր տրամագծով կոյուղի) բնակիչները վերածում են աղբանոցի` դրանից բխող բոլոր հետևանքներով: Դեռևս անցյալ տարի`  նույն կոլեկտորի տարբեր հատվածներում առաջացած վթարի հետևանքով ողջ տարածքը ողողվել էր կեղտաջրերով` ստեղծելով հակասանիտարական վիճակ և հարուցելով բնակիչների դժգոհությունը: Իսկ խնդիրը հետևյալն էր: Երկու դեպքում էլ վթարները հետևանք էին բնակիչների կողմից դիտավորյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ