19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Ես անձամբ չեմ ճանաչում իրան. ԲՀԿ պատգամավորը՝ Քիմ Քարդաշյանից /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը հետաքրքրված չէ հայտնի հայուհի Քիմ Քարդաշյանի այցով: «Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը: Նա չի կարծում, որ այս ընթացքում Քիմ Քարդաշյանը կարողացավ ավելին անել Հայոց ցեղասպանության ճանաչվածության վերաբերյալ, քան մի քանի նախարարություններ մի քանի տարվա ընթացքում:  Միաժամանակ Աբրահամ Մանուկյանը վստահ է՝ այս այցն իր […]

Պերմյակովին ցմահ ազատազրկում է սպառնում. նա մեղսունակ է

Դատարանը երեկ երկարաձգել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած ռուս շարքային Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը. տեղեկացնում է Коммерсантъ-ը։ Պարզվել է նաև, որ  Քննչական կոմիտեն խստացրել և հստակեցրել է ավելի վաղ նրան առաջադրված մեղադրանքները։ Միայն երկու կետով զինծառայողին ցմահ ազատազրկում է սպառնում։ 5-րդ կայազորի ռազմական դատարանի արտագնա նիստը տեղի է ունեցել ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում, որտեղ էլ […]

Սեֆիլյանն ու ընկերները բերվեցին շղթայակապ/վիդեո/

«100 ամյակը առանց ռեժիմի» շարժման ձերբակալված 6 անդամները այսօր Քննչական կոմիտե բերվեցին ձեռնաշղթաներով: Հիմնադիր խորհրդարանի անդամները զայրացան՝ տեսնելով իրենց առաջնորդին շղթայակապ: Հիմնադիր խորհրդարանի ակտիվիստները փորձեցին անցնել փողոցը` անդադար վանկարկելով` Ժիրայր Սեֆիլյանի անունը: Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվածների նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրվի:

Գործնական պարապմունք ոստիկանությունում

Ապրիլի 8-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց հերթական գործնական պարապմունքը, որին մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ու տարածքային բաժինների ղեկավարները: Ապրիլի 24-ի միջոցառումների համատեքստում անդրադառնալով արտաքին ծառայությունների և հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների խնդիրներին՝ ոստիկանության պետը կարևորեց հատկապես կատարողական կարգապահության բարձրացման անհրաժեշտությունը: Վլադիմիր Գասպարյանը պահանջեց սկզբունքային լինել արտաքին ծառայության կատարելագործման ուղղությամբ՝ սկսած ոստիկանության […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև ռազմական ոլորտում ստորագրված երկկողմ համագործակցության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահը և Իտալիայի պաշտպանության նախարարը […]

Կքննարկենք Ղարաբաղյան կարգավորման թեման.Նալբանդյանը Մոսկվա կատարելիք այցի մասին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը 07.04.2015 Տիգրան Լիլոյան. Ապրիլի 7-8-ը կկայանա Ձեր պաշտոնական այցը Մոսկվա։ Ի՞նչ սպասելիքներ ունեք այցելությունից։ Էդվարդ Նալբանդյան. Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը բացի արտաքին քաղաքական համադրման և միջազգային հարթակներում համագործակցության հարցերից, նախատեսում ենք անդրադառնալ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի ողջ շրջանակին, մեր երկրների ղեկավարների մակարդակով […]

«Դա աբսուրդ է, բարեկամներս» /վիդեո/

Ազգային ժողովը քննարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին հայտարարության տեքստը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հանդես գալով արտահերթ ելույթով, ասաց, որ արժեքավոր է այս հայտարարությունը: Նա նշեց, որ ցեղասպանություններն անկախ նրանից՝ ում կողմից են եղել, երբ ու որտեղ, պետք է դատապարտվեն: «Մենք  ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ենք, և շատ բնական է, որ պետք […]

Օսիկյանը չծխող դատապարտյալներին «կփրկի»

Ապրիլի 8-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը չծխող դատապարտյալների և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ սահմանելու մասին հրաման է ստորագրել, համաձայն որի՝ քրեակատարողական օրենսդրությամբ ամրագրված իրավական սահմանափակումների բացակայության պարագայում կալանավորված անձանց կամ դատապարտյալների ըստ խցերի (կացարանների) տեղաբաշխման գործողությունները հնարավորինս պետք է կազմակերպել այնպես, որ նվազագույնի հասցվեն չծխող անձանց ծխողների հետ […]

Փարիզի մետրոյում տեղադրվել են Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ազդագրեր

Փարիզի մետրոյի կայարաններում տեղադրվել են Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված տեղեկատվական մեծ ազդագրեր: Ազդագրերը լուսաբանում են Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում բացված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունը: Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, գրում է armeniangenocide100.org-ը: Ցուցադրությունը բացվել է ապրիլի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, հուշահամալիրի նախագահ Էրիկ դը Ռոթշիլդի, ցուցադրության պատասխանատուներ պատմաբան Իվ Տերնոնի […]

Թուրքիայի ասորիները 100 ժամ հացադուլ կանեն Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Թուրքիայում ապրող ասորիներն առաջին անգամ միջոցառումներ կանցկացնեն` ի հիշատակ 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության զոհերի: «CNNTürk»-ը հայտնում է, որ ասորիները ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կսկսեն հացադուլով, որը կսկվի ապրիլի 20-ին և կավարտվի ապրիլի 24-ին` տևելով խորհրդանշական 100 ժամ: Մարդինի ասորական միության նախագահ Յուհաննա Աքթաշը տեղեկացրել է, որ միջոցառումները  չեն սահմանափակվի հացադուլով: Հունիսին տեղի կունենա «Մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված