24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փող եւ կառավարվող մասսա

Աղանդավորների աճը Հայաստանում հանգեցնում է բազմաթիվ սպանությունների և ինքնասպանությունների: «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և  վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսպես է տալիս աղանդի որակավորումը. ազգային` Հայ առաքելական եկեղեցու հավատքից շեղում:

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Ամարյանը հայտարարեց, որ Հայաստանում բազմաթիվ են կրոնական հողի վրա սպանություններն ու ինքնասպանությունները, սակայն դրանով առանձնապես զբաղվող չկա:

Ամարյանի դիտարկմամբ` համապատասխան փորձագետներ, հոգեւոր դաշտի մասնագետներ չունենք,իսկ այս դաշտը խիստ կարեւոր է: Մարդիկ տեղեկացված չեն, արագ ընկնում են տարատեսակ ազդեցությունների տակ, այդ պատճառով կրոնական հողի վրա տեղի ունեցած ինքնասպանություններն ու սպանությունները հաճախ դատարան են գնում կենցաղային սպանություն պիտակավորմամբ:

«Հայաստանում մասնագետ չունենք, որ որակավորեն կամ դատարանում հաստատեն վարկածը: սատանայապաշտի սպանությունը չէր: Բերին մարդուն մորթին, վառին ու հետո դատարան գնաց որպես կենցաղային սպանություն»,-տարիներ առաջ Երևանում տեղի ունեցած սպանությունից մանրամասներ հիշեց  Ամարյանը:

Հոգեթերապևտ, Նարեկաբույժ  Արմեն Ներսիսյանի ձեւակերպմամբ` աղանդը Աստծո խոսքից շեղումն է, հավատքը` հավատքի քողի տակ ներկայացնելը: Նրա խոսքով` իր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ բերել են անկառավարելի վիճակում գտնվող աղանդավորների: Ներսիսյանը նրանց բուժել է «Նարեկ»-ի օգնությամբ.

«Նարեկացին ինքը Աստվածաշունչ է, ու դա պետք է բացատրվի: Մարդ կա, որ Նարեկացուն կարդում է՝ իր պատկերը տեսնելով խառնվում է ու ավելի լարվում է ու կարող է թողնի կարդալը: Որովհետև Նարեկացուն պետք է հասկանալ»,-նշեց Ներսիսյանը:

«Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և  վերականգնողական կենտրոնի» ղեկավարի խոսքով` աղանդների դեմ պայքարը մեզանում թույլ է մի շարք պատճառներով. նախ աղանդները հսկայական գումարների են տիրապետում` տնտեսական շահը գերակա է, նաեւ այստեղ թրծվում են ենթարկվող, կառավարվող մասսաներ` քաղաքական առումով սա էլ է կարեւոր:

Ամարյանը հղում է անում Եվրախորհրդին` 9 իրավական փաստաթուղթ կա, որով հնարավորություն է տրվում պայքարել աղանդի դեմ, սակայն Հայաստանում սա անտեսվում է, որովհետեւ ոմանց ձեռք չի տալիս կամ կարեւոր չեն համարում: 

 

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ