06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Քաղցր դառնություն. Հայկական ժամանակ

Աշխարհում սննդամթերքը էժանանում է բավականին զգայի տեմպերով: Մասնավորապես՝ շաքարի և բուսական յուղի միջազգային գները երեկ թարմացրել են իրենց 5-ամյա ռեկորդները: Դրանց գները 2009 թվականից այս կողմ երբեք այդքան ցածր չեն եղել: Գների այսպիսի նվազումը, սակայն, չի արտացոլվում սննդամթերքի հայաստանյան գների վրա նույնիսկ այն դեպքում, երբ սննդամթերքի մեծ մասը ներկվող է Պաշտոնական վիճակագրության համաձայն, մասնավորապես՝ շաքարը […]

Սթրեսը հղիների մոտ բարձրացնում է դիաբետի ռիսկը

Լոյոլայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հղիները, ովքեր հաճախ են սթրեսի մեջ ընկնում, դեպրեսիաներ ունենում, ավելի հաճախ են հետագայում երկրորդային տիպի դիաբետով հիվանդանում, հայտնում է ZeeNews-ը: Պարզվել է, որ դեպրեսիան խանգարում է կանանց վերահսկել շաքարի մակարդակն արյան մեջ եւ բերում դիաբետի:

Ի՞նչ ծավալների կհասնի սպասվող համաներումը /վիդեո/

Հայաստանի հանրապետության անկախության հռչակումից հետո 9 անգամ համաներում է եղել: Ի՞նչ է իր մեջ ներառում  համաներումը և իրավական այս փաստաթուղթը ինչ ընթացակարգով է հաստատվում: Առհասարակ ո՞ր հոդվածների վրա է տարածվում համաներումը ու սպասվող 10-րդ համաներումը ինչ ծավալների կարող է հասնել՝ հարցերի շուրջ զրուցեցինք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ: Փաստաբանը ապավինելով փաստի և օրենքի տառին չի շտապում […]

Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում

Ապրիլի 2-ին Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրության բացման պաշտոնական արարողությունը՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի և հուշահամալիրի նախագահ Էրիկ դը Ռոթշիլդի գլխավորությամբ: Նախքան պաշտոնական բացումը, դեսպան Չիտեչյանը հուշահամալիրի ղեկավարության հետ շրջեց ցուցասրահներով՝ ցուցադրության պատասխանատուներ, պատմաբան Իվ Տերնոնի և Կլեր Մուրադյանի ուղեկցությամբ: Այնուհետև հուշահամալիրի ամֆիթատրոնում մեկնարկեց բացման արարողությունը, որին ներկա […]

Սա թերևս ամենախելամիտ ճանապարհն էր

 Կարծես թե արդեն ավանդույթ է դարձել  Հայ Առաքելական եկեղեցու Տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կառավարության կողմից  ոչ աշխատանքային հայտարարելու և տեղափոխելու այն հաջորդ շաբաթ օրը: Որոշումը ընդունվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասինե ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի ոչ դիրեկտիվ դրույթի հիման վրա, համաձայն որի Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը […]

3 տարվա ազատազրկում՝ ապրիլմեկյան կատակի համար

Նովոսիբիրսկի 27-ամյա բնակչին 3 տարվա ազատազրկում է սպառնում ապրիլի մեկին կատակ անելու համար: Նա զանգահարել է փրկարար ծառայություն եւ ոչ սթափ ձայնով ասել, թե պատրաստվում է գնացք պայթեցնել: Ոստիկանությունը ստուգել է գնացքը, սակայն ոչ մի պայթուցիկ չի հայտնաբերել:   Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել է զանգահարողին, ով ասել է, թե ապրիլի մեկի կապակցությամբ հումոր է արել: […]

Դիմավորեք սուրբ Հարությունը ներելով

«Իրար համբերելով և իրար ներելով՝ եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպես էլ դուք» (Կողոսացիս 3.13): Երիտասարդության տարիներին ամեն մեկս մեր մտքում ունենում ենք այն կյանքի պատկերը, որ երազում ենք տարիների հետ ունենալ: Դրանք երազանքներ են՝ հիմնականում կապված մեր կարիերայի, մեր ընտանիքի և մեր երեխաների հետ: Ինչպիսի՞ն ես պատկերացնում քո […]

Վերապրելով ցեղասպանությունը. փրկության բացառիկ պատմություն Հոլոքոստի տարիներին

      Միհրան Մավիյանը ծնվել է 1900 թ. հուլիսի 26-ին Ադաբազարում: 1915 թ. ամռանը թուրքական իշխանությունները սկսում են Ադաբազարի 25.000 հայ բնակչությանկոտորածը և տեղահանությունը: Մավիյանների ողջ ընտանիքը զոհվում է, փրկվում են միայն երեք երեխաները` Միհրանը, քույրը և եղբայրը: 1918 թ. հոկտեմբերին Մուդրոսի զինադադարից հետո նրանք` 4000 այլ հայերի հետ վերադառնում են Ադաբազար, իրենց տունն ավերված գտնում և ստիպված լինում հեռանալ: Տեղում մնացած 300 հայերը հետագայում կոտորվում են: Դեգերումներից հետո 1923 թ. Մավիյանը հասնում է Ֆրանսիա, հաստատվում Մարսելում և ծավալում ակտիվ հասարակականգործունեություն: Նա Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ), 1928 թվականից` Ֆրանսիայի կոմկուսի անդամ էր։ 1940-1944 թթ., Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացման տարիներին, Մավիյանը մասնակցում է ֆրանսիական Դիմադրության շարժմանը, անդամակցումֆրանսիական դիմադրության հայ հերոս Միսաք Մանուշյանի խմբին: Մավիյանն իր հուշերում գրում է. «1941-ից հետո հիտլերականները նետեցին «բարի նվաճողների»իրենց դիմակը: Սկսեցին հրեաներից, որոնց ստիպում էին կրծքին կրել դեղին աստղ: Այնուհետև նրանց բոլորին` կանանց, տղամարդկանց, ծերերին և երեխաներինհավաքեցին և քշեցին Դրանսի: Այդ ամենն ինձ հիշեցնում էր հայերի 1915 թ. ողբերգությունը»:  Մանուշյանի խմբում կային նաև այլ ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Լեո անունով մի հրեա, ով 1936-1939 թթ. Իսպանիայում իտալա–գերմանականնվաճողների և ֆաշիստների դեմ պայքարող ինտերնացիոնալ բրիգադի նախկին մարտիկ էր: Հստակ էր, որ նրան հարկ էր թաքցնել: Մավիյանը հայկական առաքելականեկեղեցուց վերցնում է ադաբազարցի Լևոն Բասմաջյանի վկայականը, որի հիման վրա պատրաստվում են Լեոյի փաստաթղթերը` որպես Քոնշ քաղաքում կառուցվողգերմանական օդանավակայանի բանվոր: Միհրանը իր գրքում նշում է, որ այդ ջանքերը Լեոն արդարացրեց` դառնալով Մանուշյանի խմբի քաջարի մարտիկներից մեկը:  Սակայն օկուպացված Փարիզում մի խումբ հայ դիմադրողների գործը չէր կարող գերմանական ոստիկանության աչքից վրիպել: 1944 թ. փետրվարի 22-ին ձերբակալվում էՄանուշյանը և իր մի քանի զինակիցների հետ գնդակահարվում Փարիզից ոչ հեռու գտնվող Մոն–Վալերիանում: Ֆրանսիայի օկուպացման տարիներին այդ նույն վայրումգնդակահարվում է 4500 մարդ: Մավիյանը ձերբակալվում է հաջորդ օրը` փետրվարի 23-ին, բանտարկվում մահվան դատապարտվածների համար նախատեսված «Ֆրենում», որտեղից միակ «ելքը» համակենտրոնացմանճամբարներն էին: Մոտ մեկ ամիս կտտանքների ու հարցաքնությունների ենթարկվելուց հետո Մավիյանը տեղափոխվում է ռազմագերիների և քաղբանտարկյալների համար նախատեսված Կոմպիեն ճամբարը. «Ես այլևսչունեի ո՛չ անուն, ո՛չ ազգանուն, միայն համար` 29063»:  1944 թ. ապրիլի 27-ին Մավիյանին 1800 հոգու հետ միասին տանում են Գերմանիա: Նա տեղափոխվում է հիտլերյան ռեժիմի ամենաարդյունավետ մահվան գործարան Օսվենցիմ, որի դարպասներին գրված էր«Աշխատանքն ազատություն է տալիս» (Arbeit macht Freiheit): Մավիյանը նշում է, որ Օսվենցիմի քարե քառակուսի շինության ծխնելույզից անդադար ելնող ծուխը դարձավ նրա մղձավանջը: Օսվենցիմից Բուխենվալդ,այնուհետև` Ֆլոսենբուրգ, որը «Բուխենվալդի համեմատ դժոխք էր: Այստեղ մտնողը ողջ դուրս չէր գալիս»: Մավիյանը ճամբարում ականատես է դառնում ֆաշիստական անմարդկային վայրագությունների, իր ընկերների`այդ թվում նաև հայ, մահվանը, կրում բազմաթիվ զրկանքներ… 1945 թ. Ֆլոսենբուրգ են բերվում նաև մյուս համակենտրոնացման ճամբարների բանտարկյալները, հրեաներին սպանում են տեղում, մյուսներին` ստիպում քայլել դեպի լեռները: Ապրիլի 20-ին ճամբարը տարհանվում է. «Եսնորից վերապրում եմ պատանեկությանս տարիները` ժողովրդիս տեղահանության ճանապարհը: Ես տեսնում եմ հայերի դիեր, նետված ճանապարհների եզերքներին որպես կեր շնագայլերի և ագռավների համար: Իսկ այժմքայլում եմ եվրոպական բոլոր ազգությունների պատկանող մարդկանց դիակների կողքով», – գրում է Մավիյանը: Ամերիկյան զրահամեքենաները մոտենում էին, օդում երևում են ոչ գերմանական օդանավեր: Մավիյանը հասկանում է, որ սարալանջով քայլող բանտարկյալներն այդուհետ հանցագործության վկաներ էին և նրանցսպանությունը պարտադիր պայման էր խուճապի մատնված գերմանացի էսէսականների համար: Եվ փախչում է` մեջքին տանելով ընկերոջը` Բեշարին: Զոհված ընկերների հանդեպ իր պարտքը նա հատուցում է 1946 թ.: Հունիսի 10-ին մեկնում է Գերմանիա` Դահաու, նախկին համակենտրոնացման ճամբար, որը վերածվել էր դատական ատյանի և ցուցմունք է տալիսՖլոսենբուրգի գերմանական հանցագործների դեմ: Փրկելով հրեա Լեոյին, մասնակցելով Դիմադրության շարժմանը, անցնելով նացիստական համակենտրոնացման ճամբարներով, լինելով ոչ թե մարդ, այլ, պարզապես, համար (Օսվենցիմ` №186060, Բուխենվալդ` №53350,Ֆլոսենբուրգ` №10018), որն անհրաժեշտ էր լոկ թիվը պահպանելու համար, Միհրան Մավիյանը կարողանում է վերապրել, վերադառնալ Ֆրանսիա, հրատարակել իր հուշերը`«Ոճիրի անդրաշխարհէն» (1976 թ.),նախաբանում հույս հայտնելով, որ այն կդառնա հուշարձան հիտլերյան մահվան ճամբարներում հրկիզված իր ընկերների և գերեզմանաքար` հոր` Մինաս Մավիյանի համար, ով այդպես էլ գերեզման չունեցավ:       

Նախագահ Սերժ Սարգսյանը Բյուրականում ներկա է գտնվել «Հեռանկարներ» փառատոնի ակադեմիայի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Բյուրականում ներկա են գտնվել «Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ակադեմիայի բացմանը: Այն միակն է տարածաշրջանում և կոչված է ծառայելու որպես միջազգային դասի մենակատարներ պատրաստող երաժշտական կրթօջախ, որտեղ մեր օրերի ամենապահանջված երաժիշտները և մշակույթի ոլորտի ազդեցիկ գործիչները կանցկացնեն վարպետության դասեր և համերգներ՝ պայմաններ ստեղծելով հայ տաղանդաշատ ու հեռանկարային երիտասարդ […]

Աստված կատարեց իր հրաշքը 15 տարի անց

Յուրաքանչյուր ընտանիքում հարսանյաց հանդեսների ամենաառաջին մաղթանքը սա է՝ մյուս տարի զավակ ունենաք: Եվ նորաստեղծ ընտանիքի համար ամենափափագելին ու սպասվածը, այո՜, առաջնեկի ճիչն է, որ համալրում է ընտանիքը և ուրախացնում ծնողներին: Իսկ ի՞նչ անել, երբ ամուսնությունից հետո անցնում է մեկ տարի, իսկ զավակ դեռևս չկա: Ոմանք կասեն՝ հոգ չէ, դեռ ժամանակ կա, կլինի: Իսկ երբ ամուսնությունից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ