04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Զորի Բալայանն էլ գնաց՝ ցավը սրտում․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 «Զորի Բալայանն էլ գնաց՝ ցավը սրտում, հայրենիքի կարոտից խեղդված և աննկարագրելի տառապանքով։
Ղարաբաղյան շարժման առանցքային դեմքերից ևս մեկը հավերժի ճանապարհը բռնեց՝ կռվի, պայքարի և դժվարին մաքառումներից հետո։
Քչերը կկարողանան մտնել նրա կերպարի ու էության մեջ՝ հասկանալու, թե ինչ էր նա զգում կյանքի վերջին օրերին և ինչ զգացողություններով էր ապրում։
Այն շարժումը, որի խարիզմատիկ լիդերներից էր Զորի Բալայանը, Արցախին անկախություն, հաղթանակ, պետականություն բերեց։
Հետո եկան հայրենիքի քոքը կրծողներն ու Արցախի դրոշի դեմ կռիվ տվող անհայրենիքները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին»։
Պայքարը երբեք չի վերանում, չի մեռնում։ Այն տրանսֆորմացիաներով է անցնում և հետո ծնում ազգային նոր նպատակներ, նոր շարժումներ, նոր առաջնորդներ և նոր հաղթանակներ»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ